ԵՀ–ն Հայաստանի հետ գործակցության նոր բազայի ձևավորման բանակցությունների մանդատ է ստացել

© RIA NovostiФлаги Евросоюза
Флаги Евросоюза - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ԵՄ Խորհրդի` Հայաստանի հետ բանակցությունների մեկնարկի որոշմանն արդեն արձագանքել է ֆրանսիական կողմը

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի — Spuntik. Եվրոպական հանձնաժողովը ստացել է ԵՄ արտաքին գործերի խորհրդի մանդատ` Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունների իրավական նոր բազայի ձևավորման վերաբերյալ, հայտնել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը Facebook սոցիալական ցանցի իր էջում` հղում անելով արտաքին քաղաքական գերատեսչության  եվրոպական ծառայությանը։ 

Խորհրդի որոշմանն արդեն արձագանքել է ֆրանսիական կողմը։ «Ես ողջունում եմ, որ ԵՄ–ի և Հայաստանի միջև գործակցության համաձայնագրով բանակցությունների մեկնարկի մանդատը հավանության է արժանացել»,– գրել է Ֆրանսիայի ԱԳՆ–ին առընթեր եվրոպական գործերով պետքարտուղար Արլեմ Դեզիրը Twitter–ում։

Մոտ երկու տարի առաջ ծրագրվում էր, որ Երևանը և ԵՄ–ն Վիլնյուսի «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում ասոցացման և ազատ առևտրի համաձայնագիր կստորագրեն։

Սակայն Հայաստանը 2013 թվականին հայտնել է ՄՄ–ին անդամակցելու և Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու մասին, որի անդամ էր դարձել 2015 թվականի հունվարի 2–ից։

Լրահոս
0