ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Մարինա Վլադին բացատրել է Վլադիմիր Վիսոցկու դիմակն ու նրա բանաստեղծություններից մեկի ինքնագիրն աճուրդի հանելու իր որոշումը, գրում է «Ռոսիյսկայա գազետան»։
«Ամեն ինչ շատ պարզ է։ Տեղափոխվում եմ։ Ես միայնակ եմ ապրում մեծ տանը, ինչն այնքան էլ հեշտ բան չէ։ Ահա թե ինչու է եկել ժամանակը Փարիզին ավելի մոտ տեղափոխվել։ Ես կունենամ փոքրիկ բնակարան, և պարզ է, որ ամեն ինչ ինձ հետ վերցնել չեմ կարող։ Բաժանվում եմ թանկարժեք իրերից, նկարներից, քանդակներից, գրքերից», – հայտնել է Վլադին հրատարակությանը տված հարցազրույցում։
Նա նշել է, որ «հարցը միայն գումարը չէ»։ Վլադիի խոսքերով` ինքը «շրջում է» իր կյանքն ու «մեկնում դեպի ապագա»։
Փարիզի «Դուրո» աճուրդային տան աճուրդին, որը տեղի կունենա նոյեմբերի 25-ին, կդրվեն իրեր` Մարինա Վլադիի անձնական հավաքածուից։ Ինչպես հայտնել է Վլադին, իրերի ցանկը դեռ ամբողջությամբ չի որոշվել, ինքը կհաստատի այն հոկտեմբերի վերջին օրերին։
ԶԼՄ. Մարինա Վլադին բացատրել է Վիսոցկու իրերն աճուրդի հանելու պատճառը
10:39 13.10.2015 (Թարմացված է: 10:52 13.10.2015)
© Sputnik / Борис Кауфман / Անցնել մեդիապահոցФранцузская актриса кино, театра, телевидения, певица Марина Влади

© Sputnik / Борис Кауфман
/ Դերասանուհու խոսքերով` վաճառքի պատճառը «միայն գումարը չէ»