Գերմանիայում կանցկացվեն հայկական մշակույթի օրեր

© Sputnik / Асатур ЕсаянцДень города Еревана. 2797-летие Эребуни
День города Еревана. 2797-летие Эребуни - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մշակույթի օրերին կմասնակցեն ինչպես հայաստանյան, այնպես էլ արտերկրի մշակութային գործիչներ, անհատ կատարողներ և ստեղծագործական կոլեկտիվներ

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Շտուտգարտում հոկտեմբերի 19-31-ը կանցկացվեն «Հայ մշակույթի օրեր», հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքը:

2011 թվականին կյանքի կոչված և արդեն ավանդական դարձած «Հայ մշակույթի օրերը» այս տարի նվիրված են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Մշակույթի օրերին կմասնակցեն ինչպես հայաստանյան, այնպես էլ արտերկրի մշակութային գործիչներ, անհատ կատարողներ և ստեղծագործական կոլեկտիվներ:

Մշակույթի օրերի շրջանակում կներկայացվեն ժողովրդական («Դաբաղյան» քառյակ, «Էնկանտո» բրազիլական երգչախումբ, Գուրգեն Բավեյան, Դիանա Սահակյան), հոգևոր (Անուշ Քարավիրտ, Լուիզա Սպահն, Քրիստինա Ալթունյան), դասական (Արտակ Կիրակոսյան, Իզաբելա Մելքոնյան, Հրայր Աճեմյան) և ջազային (Արմեն Թութունջյան, Քյոլնի ջազ համույթ) երաժշտություն:

Կանցկացվեն Հայոց ցեղասպանությանը նվիրված դասախոսություններ և գրքի շնորհանդես (Միհրան Դաբաղ, Սիբիլե Թելեն, Գայանե Այսլեր, Դողան Ակհանլի, Բենյամին Եհմալեան):

«Իրմա Սաֆրազբեկյանը հանդես կգա Հովհ. Թումանյանի ստեղծագործական գործունեության մասին դասախոսությամբ, որին կհաջորդի հեքիաթների ընթերցում ու բեմադրություն», – նշվում է հաղորդագրության մեջ:

Մշակույթի օրերի շրջանակում տեղի կունենա նաև հայկական տարազների ցուցադրություն (Յուլիա Մութլու), ինչպես նաև կկայանա Բադեն-Վյուրթեմբերգի ոստիկանության փողային նվագախմբի ելույթը:

Հաղորդագրության համաձայն` միջոցառումն անցկացվելու է Գերմանիայի Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասի հայ համայնքի, համայնքի հոգևոր հովիվ Տիրատուր քահանա Սարդարյանի նախաձեռնությամբ և ՀՀ մշակույթի նախարարության, Շտուտգարտից մշակույթի բաժնի, ինտեգրման նախարարության, ինչպես նաև մասնավոր հովանավորների աջակցությամբ:

Լրահոս
0