00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դի Կապրիոյի նշանադրության մասին լուրերը հաստատվում են

© http://ivona.bigmir.net/Леонардо Ди Каприо и Келли Рорбах
Леонардо Ди Каприо и Келли Рорбах - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Համատեղ ճաշը կինոաստղի և մանեքենուհու նշանադրության մասին լուրերի ճշմարտացիության ևս մեկ ապացույց կդառնա

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի– Sputnik. Հոլիվուդյան դերասան Լեոնարդո Դի Կապրիոն իր ընկերուհուն` մոդել Քելլի Ռորբախին, ծանոթացրել է ընտանիքի և ընկերների հետ։ Ինչպես գրում է The Daily Mail-ը. համատեղ ճաշը կինոաստղի և մանեքենուհու նշանադրության մասին լուրերի ճշմարտացիության ևս մեկ ապացույց կդառնա։ Ռորբախը նորաձևության աշխարհում հայտնի է «Ոտքեր» կեղծանունով։

Թերթը հաղորդում է, որ 40–ամյա Դի Կապրիոն և 25–ամյա Ռորբախը հյուր են գնացել դերասանի ծնողներին, որոնք ապրում են Լոս Անջելեսում։ Հետո բոլորը միասին գնացել են ճաշելու Դի Կապրիոյի սիրած ռեստորանում` Yuca's–ում։ Նրանց միացել է Լուկաս Հաասը` դերասանի լավագույն ընկերն ու գործընկերը։

Հոկտեմբերի սկզբին տեղեկություն էր տարածվել, որ Դի Կապրիոն և Ռորբախը նշանվել են, սակայն զույգը մինչև հիմա պաշտոնապես չի հաստատել այդ տեղեկությունը։

Դերասանի և մոդելի սիրավեպի մասին հայտնի է դարձել 2015թ.–ի հուլիսին։ Ռորբախը մեծ համբավ է ձեռք բերել Sports Illustrated ամսագրի համար նկարահանումներից հետո։ Իր «Ոտքեր» կեղծանունը նա ստացել է վերջույթների երկարության ու բարեկազմության համար։

Լրահոս
0