ՀՀ արտգործնախարարը կմասնակցի ԱՊՀ անդամ-պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդին

© Sputnik / Асатур ЕсаянцЭдуард Налбандян, министр иностранных дел Армении
Эдуард Налбандян, министр иностранных дел Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Օրակարգում ներառված է ավելի քան 20 հարց, որոնք վերաբերվում են ԱՊՀ–ի գործունեության հիմնական ուղղություններին

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հինգշաբթի մեկնել է Ղազախստան, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը:

Նալբանդյանը Աստանայում կմասնակցի ԱՊՀ անդամ-պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդին:

Օրակարգում ներառված է ավելի քան 20 հարց, որոնք վերաբերվում են ԱՊՀ–ի գործունեության հիմնական ուղղություններին: ԱԳՆ ղեկավարները կքննարկեն ԱՊՀ երկրների շրջանակում հետագա համագործակցության բազմակողմանի զարգացման հարցերը, մտքեր կփոխանակեն միջազգային և տարածաշրջանային արդիական հարցերի վերաբերյալ:

Մասնավորապես նիստի մասնակիցները մտադիր են հավանություն տալ 2016 թվականին կայանալիք ԱՊՀ 25-ամյակի նախապատրաստման շրջանակում նախատեսված միջոցառումների ծրագրի նախագծին, որում ներառված են մի շարք տնտեսական և մարդասիրական համատեղ նախագծեր, ինչպես նաև` գիտագործնական և մշակութային միջոցառումներ:

Լրահոս
0