Պուտինն այցելել է «Վոստոչնի» տիեզերակայան և թույլատրել է առաջին հրթիռն արձակել 2016թ.–ին

Բաժանորդագրվեք
НовостиTelegram

Վլադիմիր Պուտինը թույլատրել է «Վոստոչնի» տիեզերակայանից նախատեսված առաջին արձակումը 2015թ.–ի դեկտեմբերից տեղափոխել 2016թ., որպեսզի շինարարները կարողանան ավելի հարմար պայմաններում ավարտել աշխատանքները։

«Հարկավոր է ձգտել պահպանել նշված ժամկետները, միաժամանակ հետ չգլորվել։ Հաշվի առնելով նախագծի կարևորությունն ու տեխնոլոգիական բարդությունը` պետք է շինարարական աշխատանքների պատշաճ որակ, բարձր հուսալիությունը և, իհարկե, տիեզերակայանի ենթակառուցվածքի անվտանգություն ապահովել», – ասել է Պուտինը Բլագովեշչենսկում կազմակերպված խորհրդակցության ընթացքում։

Պուտինն առաջարկել է շինարարներին առաջին արձակումն իրականացնել 2016թ.–ին։ Նա ավելացրել է, որ լավ կլիներ հասցնել մինչև Տիեզերագնացության օրը։

ՌԴ նախագահն այցելել է «Վոստոչնի» տիեզերակայան` ռազմավարական օբյեկտը դիտելու համար, որի նպատակն է Ռուսաստանին անկախ ելք ապահովել դեպի տիեզերք։ ՌԴ նախագահին ցույց են տվել մոնտաժային–փորձարկման համալիրը, մեկնարկային հարթակը` հրթիռի սպասարկման շարժական աշտարակից, հրամանատարային կետը, որը նոր տիեզերակայանում առաջին անգամ ստորգետնյա չի լինի։

Շրջայցից ու զեկույցներից հետո Պուտինը գովել է Դմիտրի Ռոգոզինին շինարարական գործընթացներն արագացնելու համար։ Նա նաև հանձնարարել է Սպեցստրոյին և Ռոսկոսմոսին համեմատել աշխատանքի գրաֆիկներն ու զեկուցել ձգձգումների և խափանումների պատճառների մասին։

Լրահոս
0