00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսաստանն այս ռաունդն արդեն շահել է, սակայն ԵՄ–ն դեռ ամերիկացիների «կողմից է» խաղում

© Sputnik / Валерий Шустов / Անցնել մեդիապահոցПанорама Москвы
Панорама Москвы - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Տարածաշրջանում շատ ավելի գլոբալ խաղ է ընթանում, և խաղադրույքները շատ ավելի մեծ են, քան թվում է

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. Որքան էլ Միացյալ Նահանգների և Ռուսաստանի դիվանագետները հերքեն, որ սիրիական զարգացումները տարածաշրջանում այդ երկրների ազդեցությունը ամրապնդելու համար չեն, միևնույն է` միջազգային հանրությունը դեպքերին հենց այդ տեսանկյունից է նայում: Սա դարեր ի վեր ընթացող պայքար է, որն այսօր, կարծես թե, հենց Ռուսաստանի օգտին է զարգանում: Ամեն դեպքում նույնիսկ Միացյալ Նահանգների հավատարիմ աջակիցներն են գերադասում պաշտոնական Մոսկվայի հետ եթե ոչ բարիդրացիական, ապա գոնե ոչ կոնֆլիկտային հարաբերություններ պահպանել:

Արաբները ռուսների հետ նստում են բանակցությունների սեղանի շուրջ` ցույց տալով, որ էներգակիրների ոլորտում անձնական շահ ունեն Մոսկվայի հետ համատեղ: Ու այդ շահն ավելի մեծ նշանակություն ունի, քան սիրիական զարգացումներն ու իրենց վաղեմի գործընկեր Ամերիկայի դիրքորոշումը դրանց վերաբերյալ:

Բրիտանիան, օրինակ, մի անզգույշ հայտարարությունից հետո, երբ Սիրիայում գործող իր ռազմական օդաչուներին հրահանգել էր ռուսական կործանիչների հետ հանդիպման դեպքում զենք կիրառել, ռուսների կտրուկ դիվանագիտական դեմարշից հետո միանգամից հետ կանգնեց ու սկսեց բացատրություններ տալ, թե իբր միջազգային հանրությունը իրեն ճիշտ չի հասկացել։

Ֆրանսիան իր հերթին, չնայած Ռուսաստանի հանդեպ բավական քննադատական իր հռետորաբանությանը, օրեր առաջ հայտարարություն է արել, որ Ռուսաստանի քաղաքացիների համար մեծ ուրախությամբ կվերացներ վիզային ռեժիմը, և միայն Շենգենյան գոտու մյուս երկիրների դիրքորոշումն է այդ հարցում խանգարում պաշտոնական Փարիզին: Իսկ գերմանացի փորձագետներն արձանագրում են, որ չնայած պատժամիջոցներին՝ Գերմանիայի ներդրումները Ռուսաստանում սկսել են կտրուկ աճել։

Նույնիսկ Միացյալ Նահանգները, այն բանից հետո, երբ Ռուսաստանը Կասպից ծովից հրթիռային հարվածներ հասցրեց Սիրիայի տարածքում տեղակայված «Իսլամական պետության» դիրքերին, գերադասեց Պարսից ծոցից դուրս հանել տարածաշրջանում ունեցած իր միակ ավիակիրը` Թեոդոր Ռուզվելտը։Բայց չէ՞ որ այդ ավիակիրը Սիրիայում ու Իրանում ամերիկացիների կողմից «Իսլամական պետության» դեմ ռազմական գործողությունների երևի թե գլխավոր բաղադրիչն էր:

Այսինքն պե՞տք է ենթադրել, որ ամերիկացիները որոշել են համակերպվել այն իրողությանը, որ իրենց դիրքերը տարածաշրջանում վերջնականապես խարխլվել են, ու գլոբալ առումով Միացյալ Նահանգների ազդեցության մասին խոսք այլևս լինել չի կարող։

Իրականում սխալ կլիներ նման ենթադրությունից ելնելով մեկնաբանել տարածաշրջանային զարգացումները: Կարծում եմ` տարածաշրջանում շատ ավելի գլոբալ խաղ է ընթանում, և խաղադրույքները շատ ավելի մեծ են, քան թվում է: Ըստ երևույթին, Միացյալ Նահանգներն այնպես է հաշվարկել իր գործողությունները, որ Ռուսաստանի Դաշնության վզին փաթաթվի մի այնպիսի երկարաժամկետ տարածաշրջանային պատերազմ, որի հետևանքով թուլանա Ռուսաստանի տնտեսական ներուժն, ու համաշխարհային գործընթացներում այն այլևս ամերիկացիներին մրցակից չլինի:

Ավելի հստակ ասած, պաշտոնական Վաշինգտոնը Մերձավոր Արևելքում զիջում է իր դիրքերը՝  գլոբալ մակարդակում իր ազդեցությունն ամրապնդելու համար: Ամեն դեպքում, հենց այդպես է բացատրում իր որդեգրած քաղաքականությունը Միացյալ Նահանգների նախագահ Օբաման:

Չմոռանանք, որ հենց նման քաղաքականություն էր որդեգրել Միացյալ Նահանգները 80–ականներին, ու այդ ժամանակ կարողացավ Խորհրդային Միության տնտեսությունը քայքայել այն աստիճան, որ ընդամենը 10 տարի անց երկիրը փլուզվեց: Այս անգամ, կարծես թե, նույն ուղղությունն է ընտրել Վաշինգտոնը, ու եթե ռուսներին չհաջողվեց հրահրել՝ մասնակցելու ուկրաինական հակամարտությանը, ապա դրան հաջորդեց սիրիական հակամարտության ժամանակը: 

Սակայն պետք է հաշվի առնել, որ ռուսները բավականին լավ աշակերտներ են, ու կարողանում են հետևություններ անել պատմությունից: Եվ հենց դրանից ելնելով էլ պաշտոնական Մոսկվան դժվար թե թույլ կտա, որ Սիրիայում Աֆղանական տարբերակը կրկնվի: 

Նախ  ռուսներն անընդհատ հայտարարում են, որ չեն մասնակցելու ցամաքային գործողություններին, քանի որ օդային հարվածները բավական են, որպեսզի  Բաշար Ասադի բանակը լուծի «Իսլամական պետության» ու մնացած մանր–մունր ահաբեկչական կազմակերպությունների հարցերն ու երկրում կարգ ու կանոն հաստատի:

Եթե հենց այդպես լինի, ապա այդ ժամանակ կարելի կլինի խոսել այն մասին, որ Մոսկվան հաղթեց այդ ռաունդը և,  առանձնապես մեծ ջանքեր չգործադրելով, կարողացավ  իր ազդեցությունն ամրապնդել տարածաշրջանում։ Ամեն դեպքում օրեր առաջ Պուտինն ընդգծել էր, որ սիրիական օպերացիան Ռուսաստանից առանձնապես մեծ ծախսեր չի պահանջում, ու դրանք տեղավորվում են երկրի պաշտպանության նախարարության բյուջեի հաշվարկների մեջ: Նա ասել էր, որ ծախսվում է մոտավորապես այնքան, որքան սովորաբար ծախսվում է զորավարժությունների ժամանակ: Այսինքն` ոչ զգալի գումարներ։

Այսինքն՝ Ռուսաստանի տնտեսական բավական ծանր իրավիճակը կապված չէ Սիրիայում կատարվող գործողություների հետ: Պատճառը պատժամիջոցներն են, որոնց հետևանքով Եվրոպան ոչ պակաս կորուստներ է կրում: Ու դրա վկայությունն են ռուսական դիվանագիտական հաջողությունները, քանի որ Եվրամիությունում ստեղծված ծանր տնտեսական վիճակը գործում է ի վնաս ամերիկացիների:

Համոզված եմ,  մի որոշ ժամանակ կանցի, ու Եվրամիության երկիրների համբերությունը կհատի, և չի բացառվում, որ նրանք վերջապես կբարձրաձայնեն, որ  իրենց բարեկեցության հաշվին այլևս չեն ուզում մասնակցել Ամերիկայի քաղաքական խաղերին: Սակայն դրա ժամանակը դեռ չի եկել, ու Եվրոպան դեռ ամերիկացիների կողմից է խաղում…

Արման Վանեսքեհյան

Լրահոս
0