Հայաստանը և Ղազախստանը կհամագործակցեն կրթության ոլորտում

© Photo : ARKA news agencyЗдание Министерства иностранных дел Армении
Здание Министерства иностранных дел Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Փաստաթուղթը թույլ կտա համապատասխան հիմք ստեղծել կրթական ծրագրերի կազմակերպման համար

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի– Sputnik. Հայաստանը և Ղազախստանը կհամագործակցեն կրթության ոլորտում, հինգշաբթի Հայաստանի կառավարության նիստի ընթացքում հայտարարեց կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը։

Հայաստանի կառավարությունն այսօրվա նիստի ընթացքում հավանություն է տվել երկու երկրների միջև կրթության և գիտության ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի ստորագրմանը։

Ինչպես նշվում է համաձայնագրում, փաստաթուղթը թույլ կտա համապատասխան հիմք ստեղծել կրթական ծրագրերի կազմակերպման համար։

Նման պայմանագրային հիմքի առկայությունը թույլ կտա հետագայում ուղիղ համագործակցություն հաստատել երկու երկրների կրթական հաստատությունների միջև, կազմակերպել դպրոցականների, ուսանողների, դասախոսների և գիտնականների փոխանակման ծրագրերը։

Լրահոս
0