ԱՊՀ ձևաչափը նվազեցնում է հետխորհրդային տարածքի կոնֆլիկտայնությունը. փորձագետ

© Sputnik / Дмитрий Донской / Անցնել մեդիապահոցФлаги государств - членов СНГ
Флаги государств - членов СНГ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ԱՊՀ–ի հիմնական դերը միջնորդի դերն է։ ԱՊՀ–ի այդ գործառույթը մինչ օրս պահպանվում է, կարծում է ՄՄՀՊՀ վերլուծական կենտրոնի տնօրեն, քաղաքական գիտությունների դոկտոր Անդրեյ Կազանցևը

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի — Spuntik. Մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պետական այցը Ղազախստան։ Աստանայում կայացած երկկողմ հանդիպումից հետո Պուտինն ու Նազարբաևը հոկտեմբերի 16–ին կմասնակցեն ԱՊՀ գագաթնաժողովին և Եվրասիական գերագույն տնտեսական խորհրդի նիստին։

ՄՄՀՊՀ վերլուծական կենտրոնի տնօրեն, քաղաքական գիտությունների դոկտոր Անդրեյ Կազանցևի խոսքով` Աստանայում ԱՊՀ ղեկավարների հանդիպումն անցկացվում է մի շարք հակամարտությունների լուրջ սրման ֆոնին։

ՂՀ նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտնի է նրանով, որ շատ արդյունավետ է կատարում միջնորդի դերը զանազան հակամարտություններում։ Այս պահին Ղազախստանը, քաղաքագետի խոսքով, այդպիսի դեր է փորձում խաղալ Ուկրաինայի և հարավ–արևելքում ստեղծված իրավիճակում, և սիրիական հարցում։

«Ղազախստանն առավելագույնս է օգտագործում ԱՊՀ հնարավորությունները, որ ինչ–որ ձևով նվազեցնի հետխորհրդային տարածքի կոնֆլիկտայնությունը, տարաձայնություններ ունեցող երկրների միջև փոխգործակցության ուղիներ հաստատի»,– ընդգծեց փորձագետը։

Աստանայում ԱՊՀ ղեկավարների հանդիպումն անցկացվում է մի շարք հակամարտությունների լուրջ սրման ֆոնին։

Նախևառաջ, դա Ուկրաինայի իրավիճակն է, որում այս կամ այն չափով ներգրավված են բազմաթիվ երկրներ, որոշները` որպես միջնորդ, իսկ որոշներն էլ անուղղակիորեն տուժել են պատժամիջոցներից։ Բացի այդ, այժմ հետխորհրդային տարածքում դիտվում է և ղարաբաղյան հակամարտության լուրջ սրում, և Տաջիկստան–Ուզբեկստան, Ուզբեկստանի և Ղրղըզստանի միջև ջրաէներգետիկ հակամարտությունն է սուր փուլում։ Իսկ ամենակարևորը, կարծում է փորձագետը, քանի որ պատերազմ է Սիրիայում և միաժամանակ սրվել է իրավիճակը Հյուսիսային Աֆղանստանում, մեծ մտավախություններ կան, որ կսկսվի այդ հակամարտությունների փոխազդեցություն։

«Մասնավորապես, արդեն նկատվում է «Իսլամական պետության» ներթափանցումը Հյուսիսային Աֆղանստան։ Այնտեղ կարող է բացվել ԻԼԻՊ–ի հետ կապված նոր ճակատ»,– ընդգծել է քաղաքագետը։

«ԱՊՀ–ն ի սկզբանե ստեղծվել էր խորհրդային նախկին հանրապետությունների քաղաքակիրթ բաժանման համար։ ԱՊՀ–ի հիմնական դերը միջնորդի դերն է։ ԱՊՀ–ի այդ գործառույթը մինչ օրս պահպանվում է»,– կարծում է Կազանցևը։

Եվրասիական տնտեսական միությունն իր կազմում ընդգրկված երկրների համար ոչ միայն փոխարինել է ԱՊՀ–ն, այլ շատ հարցերում` գերազանցել։ ԵՏՄ անդամ երկրների համար ԱՊՀ–ն որպես ձևաչափ արդեն պարզապես պետք չէ, շարունակել է քաղաքագետը։ Իսկ ահա այն երկրների համար, որոնք ԵՏՄ կազմում չեն, բայց ԱՊՀ–ի կազմում են, դա առաջվա պես բարդ, գործընկերների հետ վիճելի հարցերի համաձայնեցման կարևոր ձևաչափ է։ 

Փորձագետը վստահ է, որ հենց ԱՊՀ ձևաչափն է օգնում Համագործակցության բոլոր անդամ երկրներին համակարգելու իրենց դիրքերը։ Դա թույլ է տալիս զգալիորեն նվազեցնել կոնֆլիկտային ներուժը հետխորհրդային տարածքում այն պայմաններում, երբ այն օբյեկտիվորեն շատ մեծ է։

Լրահոս
0