«Բորուսիան» անհանգստանում է Հենրիխ Մխիթարյանի անվտանգության համար

Генрих Мхитарян
Генрих Мхитарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ավելի վաղ ադրբեջանական մամուլում լուրեր էին շրջանառվում այն մասինլ, որ Հենրիխ Մխիթարյանը չի կարող Ադրբեջանի մուտքի վիզա ստանալ

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի- Sputnik. Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վացկեն պատմել է, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ամենայն հավանականությամբ, չի մեկնի ադրբեջանական «Գաբալայի» դեմ արտագնա խաղին, որն անցկացվելու է հոկտեմբերի 22-ին Բաքվում:

«Մխիթարյանը, ամենայն հավանականությամբ, չի մեկնի «Գաբալայի» դեմ հանդիպմանը: Մենք ուսումնասիրել ենք իրավիճակը: Հայաստանի և Ադրբեջանի միջև կա կոնֆլիկտ, իսկ մենք պետք հոգ տանենք մեր ֆուտբոլիստների մասին: Անվտանգությունն ապահովելու հետ կապված դժվարություններ կան: Եթե ֆուտբոլիստն իրեն հարմարավետ չզգա և վախի զգացում ունենա, ապա մենք, իհարկե, հաշվի կառնենք այդ հանգամանքները»,- Վացկեի խոսքն է մեջբերում Bild-ը:

Ավելի վաղ ադրբեջանական մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Հենրիխ Մխիթարյանը չի կարող Ադրբեջանի մուտքի վիզա ստանալ, քանի որ համարվում է այդ երկրի սահմանն ապօրինի հատած անձ, իսկ Բաքու այցելելու դեպքում կարող է նույնիսկ ձերբակալվել։ 2011թ.-ի դեկտեմբերին հայ ֆուտբոլիստն այցելել էր Արցախ և նվերներ հանձնել Ղարաբաղյան պատերազմի մասնակիցներին։

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Հիքմեթ Հաջիևն ավելի ուշ հայտարարել էր, որ ադրբեջանական կողմը չի խոչընդոտի Մխիթարյանի մասնակցությանը «Գաբալայի» դեմ խաղին:

Լրահոս
0