Երկիր մոլորակին հսկայական աստերոիդ է մոտենում

© Sputnik / РИА Новости / Անցնել մեդիապահոցВид Земли из космоса
Вид Земли из космоса - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Գիտնականները վստահեցնում են, որ աստերոիդը որևէ վտանգ չի ներկայացնում Երկիր մոլորակի համար

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. NASA-ի մասնագետները հայտարարել են, որ հոկտեմբերի 31-ին հսկայական աստերոիդն այնքան կմոտենա Երկիր մոլորակին, որ այդ հեռավորությունը ռեկորդային կլինի վերջին ինը տարիների համար: Երկնային մարմինը մեր մոլորակին կմոտենա 35 կմ/վ արագությամբ, ինչը բավականին բարձր ցուցանիշ է:

Երկնային մարմնի և մեր մոլորակի միջև հեռավորությունը կկազմի 499 հազար կմ, ինչը հավասար է Երկրից Լուսին տարածվող հեռավորության մեկ երրորդ մասին:

Գիտնականների գնահատմամբ, աստերոիդի տրամագիծը կարող է կազմել 280-ից 620 մետր, հայտնում է բրիտանական TheMirror պարբերականը: Թերթը նշում է, որ գիտնականների կանխատեսումների համաձայն` երկնային մարմինը Երկիր մոլորակի համար որևէ վտանգ չի ներկայացնում:

Վերջին անգամ Երկիր մոլորակի մոտով նման աստղագիտական օբյեկտ է անցել 2006 թվականին: Նման չափերի հաջորդ աստերոիդը մեր երկրագնդին կմոտենա 2027 թվականի օգոստոսին, նշում են NASA-ի մասնագետները:

Լրահոս
0