ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. Իշխող Հանրապետական կուսակցության` սահմանադրական փոփոխությունների հարցի վերաբերյալ քարոզարշավը կգլխավորի Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը, երկուշաբթի լրագրողներին հայտնեց ՀՀԿ մամուլի քարտուղար, կուսակցության գործադիր մարմնի անդամ, խորհրդարանի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով` երկրի նախագահ Սերժ Սարգսյանը հանձնարարել է Աբրահամյանին համապատասխան շտաբ ձևավորել և գլխավորել այն: Շարմազանովը նշեց, որ Աբրահամյանը ստիպված չի լինի արձակուրդ գնալ: «Հայաստանի օրենսդրությունը թույլ է տալիս համատեղել գործադիր իշխանության ղեկավարի ու հանրաքվեի կուսակցության նախապատրաստման կազմակերպչի պաշտոնները», — ասաց ՀՀԿ մամուլի քարտուղարը:
Նա նաև նշեց, որ ՀՀԿ-ն այս հարցում համագործակցելու է այն քաղաքական ուժերի հետ, որոնք կողմ են բարեփոխումների նախագծին: «Մեզ համար կարևոր է, որ սահմանադրական բարեփոխումների գործընթացը համապատասխանի միջազգային բոլոր չափանիշներին», — ասաց Շարմազանովը:
Հայաստանի խորհրդարանը հոկտեմբերի 5-ին ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել սահմանադրական բարեփոխումների նախագծին, որով նախատեսվում է անցում կատարել կառավարման խորհրդարանական համակարգի:
ՀՀԿ-ի սահմանադրական բարեփոխումների քարոզարշավը կգլխավորի Աբրահամյանը
13:09 20.10.2015 (Թարմացված է: 14:59 20.10.2015)
© Photo : press office of the Government of RAПремьер-министр Армении Овик Абрамян

© Photo : press office of the Government of RA
Հայաստանի խորհրդարանը հոկտեմբերի 5-ին ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել սահմանադրական բարեփոխումների նախագծին, որով նախատեսվում է անցում կատարել կառավարման խորհրդարանական համակարգի