Պլյուշչենկո. գեղասահքը Հայաստանում պետության աջակցության կարիք ունի

© Sputnik / Асатур ЕсаянцФигурист Евгений Плющенко на пресс-конференции в Ереване
Фигурист Евгений Плющенко на пресс-конференции в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Պլյուշչենկոն ափսոսանք է հայտնել Հայաստանում գեղասահքի համար հարթակների բացակայության համար

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի- Sputnik. Պետությունը պետք է աջակցի Հայաստանում գեղասահքի զարգացմանը, երեքշաբթի լրագրողներին ասաց օլիմպիական չեմպիոն, գեղասահքի աստղ Եվգենի Պլյուշչենկոն:

© Sputnik / Асатур ЕсаянцԳեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոյի մամուլի ասուլիսը Երևանում
Фигурист Евгений Плющенко дает пресс-конференцию в Ереване - Sputnik Արմենիա
Գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոյի մամուլի ասուլիսը Երևանում

Անվանի ռուս գեղասահորդը ժամանել է Հայաստան` «Սառույցի արքաներ» չեմպիոնների սառցե շոուին մասնակցելու համար, որը տեղի կունենա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Նշելով, որ գեղասահքը ողջ աշխարհում ակտիվ զարգանում է և առաջ շարժվում, Պլյուշչենկոն ափսոսանք հայտնեց, որ Հայաստանում հարթակներ չկան գեղասահորդների համար:

© Sputnik / Асатур ЕсаянцԳեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոյի մամուլի ասուլիսը Երևանում
Фигурист Евгений Плющенко на пресс-конференции в Ереване - Sputnik Արմենիա
Գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոյի մամուլի ասուլիսը Երևանում

«2008 թ. —ին մենք փորձեցինք բացել Եվգենի Պլյուշչենկոյի անվան դպրոց, և մեզ մոտ այդ գործընթացը սկսվեց: Մեզ խոստացան սառույց և հարթակ երեխաների համար: Բայց, ցավոք, եթե տարվա ընթացքում սառույց է տրամադրվում ընդամենը մեկ ամսով, ապա ոչ մի դպրոց չի կարող լինել, երեխաները չեն կարող սահել, և ոչ մի արդյունք չի լինի»,- նշեց գեղասահորդը:

Նա կարծում է, որ դրա համար պետք չեն հսկայական հարթակներ, այլ ընդամենը պետք են մարզական բազաներ և սահադաշտեր` նոր ուղղությունների զարգացման համար:

© Sputnik / Асатур ЕсаянцԳեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոյի մամուլի ասուլիսը Երևանում
Фигурист Евгений Плющенко - Sputnik Արմենիա
Գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոյի մամուլի ասուլիսը Երևանում

Շոուի հատուկ հյուրերը կլինեն երգիչներ Հայկոն և Վախթանգը: Շոուն սառցե ներկայացումների հայտնի պրոդյուսեր Արի Զաքարյանը ստեղծել է հատուկ Հայաստանի համար:

Լրահոս
0