Արմեն Բլբուլյան. «Կիթառը և´ իմ հոբբին է, և´ իմ կյանքը, և´ կոչումը…»

© Архив Армена БлбулянаЕдинственный в Армении мастер, изготовитель гитар - Армен Блбулян
Единственный в Армении мастер, изготовитель гитар - Армен Блбулян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մասնագիտությամբ ուսուցիչ, ֆրանսերենի մասնագետ Արմեն Բլբուլյանը սկսել է կիթառներ պատրաստել վեց տարեկանից: Այդ կերպ սովորական մանկական մտահաղացումները թղթի վրա «կենդանացել» են և շուտով սկսել զարմացնել արվեստի այդ տեսակի պրոֆեսիոնալներին

Մասնագիտությամբ ուսուցիչ, ֆրանսերենի մասնագետ Արմեն Բլբուլյանը սկսել է կիթառներ պատրաստել վեց տարեկանից: Այդ կերպ սովորական մանկական մտահաղացումները թղթի վրա «կենդանացել» են և շուտով սկսել զարմացնել արվեստի այդ տեսակի պրոֆեսիոնալներին

Հայաստանում միակ վարպետը, ով կիթառներ է պատրաստում, չի պատկերացնում իր կյանքն առանց դրանց: Ավելի քան 100 գործիքներ, որոնք տարբերվում են դիզայնով և հնչողությամբ, բացառապես ձեռակերտ են: Երկար տարիներ նրա աշխատանքները զարդարում են «NAMM» Երաժշտական գործիքների միջազգային ցուցահանդեսը, որը տեղի է ունենում ԱՄՆ-ում: Նրան հաճախ են դիմում կիթառ պատրաստելու խնդրանքով: Վարպետի հետ զրուցել է Sputnik Արմենիայի թղթակից Էմինե Ռուխկյանը:

Մասնագիտությամբ ուսուցիչ, ֆրանսերենի մասնագետ Արմեն Բլբուլյանը սկսել է կիթառներ պատրաստել վեց տարեկանից: Այդպիսով սովորական մանկական մտահաղացումները թղթի վրա «կենդանացել» են` շուտով սկսելով զարմացնել արվեստի այդ տեսակի պրոֆեսիոնալներին:

«Կիթառը և´ իմ հոբբին է, և´ իմ կյանքը, և´ կոչումը: Ես դրանք պատրաստում եմ լավագույն կարմրափայտից, վենգեից, փայտի էկզոտիկ տեսակներից` զեբրանո, կոկոբոլո և այլն: Իմ կիթառները հատուկ դիզայն, յուրահատուկ հնչողություն ունեն: Այն, որ դրանք տարբերվում են, փաստ է»,- ասում է վարպետը:

© Архив Арменя БлбулянаԱրմեն Բլբուլյանի պատրաստած կիթառները
Гитары, изготовленные Арменом Блбуляном - Sputnik Արմենիա
Արմեն Բլբուլյանի պատրաստած կիթառները


Դժվար է ասել, թե կոնկրետ որքան ժամանակ է ծախսվում գործիքի պատրաստման համար: Երբեմն մեկ տարի, երբեմն հարկ է լինում աշխատել հինգ տարի, իսկ երբեմն` ավելի շատ: Ամեն ինչ կախված է կիթառից: Հիմա ցուրտ է: Ուստի հերթական կիթառը կհնչի, կնվագի և կփայլի միայն գարնանը: Թեև սեղանին արդեն ցրված են էսքիզներով թղթեր, մատիտներ, քանոններ, չափիչներ: Ու նաև փայտի մի կտոր, որը դեռ որևէ բանով աչքի չի ընկնում:

Աշխատանքը հեշտացնելու համար Արմենը համակարգիչ չի օգտագործում: Նոր տեխնոլոգիաները նրան չեն զարմացնում:

«Ամեն ինչ պետք է հոգով արվի: Կիթառին պետք է ձեռքերով դիպչել, կյանք մտցնել դրա մեջ: Մատների ծայրերով զգալ նրա կորությունները»,- բացատրում է վարպետը:

Շատ է մտածել իր կարողությունը փոխանցելու մասին: Չէ՞ որ մեր երկրին պետք են նման հմուտ վարպետներ: Բայց դա արդեն այլ թեմա է:

Արմենը նաև նկարում է: Թեև վերջին նկարը ստեղծել է 1981թ.-ին: Դա ինքնադիմանկար է, որը մինչև հիմա կախված է հյուրանոցի պատից: Նկարել սիրում է նաև Արմենի թոռնուհին: Նա վեց տարեկան է: Հնարավոր է` օրերից մի օր նա կիթառ նկարի: Դե իսկ դրանից հետո, եթե չհաջողվի կիթառ պատրաստել, անպայման կնվագի պապիկի կիթառը:

© Архив Армена БлбулянаՀայաստանում կիթառներ պատրաստող միակ վարպետ Արմեն Բլբուլյանը
Единственный в Армении мастер, изготовитель гитар - Армен Блбулян - Sputnik Արմենիա
Հայաստանում կիթառներ պատրաստող միակ վարպետ Արմեն Բլբուլյանը


Պատից կախված չորանում է մաթեմատիկական խիստ կանոններով կորացված  նրբատախտակը: Կրակի վրա` չանի մեջ,  պղպջում է վառ դեղին լաքը: Այստեղ-այնտեղ ցրված են տարբեր հաստության լարեր: Վարպետը, խոհերով տարված,  շոյում է արդեն հղկված դեկան: Սենյակի օդը պարուրված է գաղտնիքով: Ծնվում է հրաշքը` հազարաձայն կիթառը:

Լրահոս
0