Թբիլիսիում վավերագրական կինոյի միջազգային փառատոն կանցկացվի

© http://brainsly.net/кино, фильм, кинематограф, кинолента
кино, фильм, кинематограф, кинолента - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
CineDOC-Tbilisi-ն վավերագրական կինոյի միջազգային փառատոն է, որն անցկացվում է 2013թ.-ից

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի- Sputnik. Վավերագրական կինոյի CineDOC-Tbilisi միջազգային փառատոնը կանցկացվի Թբիլիսիում 2015թ.-ի հոկտեմբերի 21-ից 25-ը: Փառատոնին կմասնակցեն Ռուսաստանի, Թուրքիայի և Անդրկովկասյան երկրների կինոռեժիսորները: Այս մասին հայտնում է Sputnik Գրուզիան:

CineDOC-Tbilisi-ն վավերագրական կինոյի միջազգային փառատոն է, որն անցկացվում է 2013թ.-ից:

«CineDOC-Tbilisi-ի ծավալն ամեն տարի աճում է ինչպես Վրաստանում, այնպես էլ Վրաստանի սահմաններից դուրս: Փառատոնի հանդիսատեսը կկարողանա դիտել այնպիսի վավերագրական ֆիլմեր, որոնք ներկայացվում են ռեժիսորական յուրահատուկ տեսանկյունից, ինքնատիպ աճով, հետաքրքիր պատմություններով և կերպարներով»,- ասվում է Կինեմատոգրաֆիայի ազգային կենտրոնի հաղորդագրությունում:

Այս տարի CineDOC-Tbilisi-ն կազմված է երեք բաժնից: Առաջինը միջազգային մրցույթն է, որին մասնակցում է 10 վավերագրական ֆիլմ:

Երկրորդ բաժինը կոչվում է Focus Caucasus: Այստեղ իրենց վավերագրական ֆիլմերը կներկայացնեն Կովկասի շրջանների և սահմանակից երկրների կինոռեժիսորները:

Երրորդ մրցույթային բաժնի` CineDOC-Young-ի շրջանակում կներկայացվեն 8-25 տարեկան երեխաների և երիտասարդների աշխատանքները:

CineDOC-Tbilisi-ի շրջանակում կկազմակերպվեն կինոցուցադրություններ, ինտերակտիվ բանավեճեր, վարպետության դասեր և բաց  քննարկումներ կինոյի ոլորտի մասնագետների հետ:

Լրահոս
0