00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Սերգեյ Լավրով
Ռուսաստանն ու Հայաստանը հետ դեռ դաշնակիցներ են․Լավրով
17:09
10 ր
Վահան Հովհաննիսյան
Քրեականի պետը ոտքը դրեց գլխին, ձեռքերը ոլորեց, որպեսզի հագուստը վրայից հանեն․Հովհաննիսյան
17:35
2 ր
Ժաննա Վարդանյան
Երկու կողմերն են հակված են լարվածության թուլացման․Վարդանյան
17:40
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Այնճար` Հայաստանի կղզյակ Լիբանանում

© MediamaxДобро пожаловать в Анджар
Добро пожаловать в Анджар - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՄԱԿ-ի հաշվարկներով` Լիբանանի բնակչության ավելի քան մեկ քառորդը սիրիացի փախստականներն են

Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» ստեղծագործությունն ընթերցելիս դժվար է հավատալ կատարվածի իրական լինելուն: Սակայն այսօր Լիբանանի տարածքում կա մի գյուղ, որտեղ բնակվում են վեպի հերոսների հետնորդները:

Մուսա լեռան հայկական գյուղերի պաշտպանությունը ղեկավարել է Մովսես Տեր-Գալուստյանը, ով դարձել է վեպի գլխավոր հերոսը` Գաբրիել Բագրատյան անունով:  Հետագայում դառնալով ֆրանսիական բանակի գեներալ-ադյուտանտ` Տեր-Գալուստյանը ողջ մնացած հայրենակիցների հետ միասին ներկայիս Լիբանանի տարածքում ստեղծում է Այնճար քաղաքը:

Այսօր, գտնվելով Սիրիայի սահմանին մոտ, Այնճարն օգնում է սիրիահայերին բնակություն հաստատել Լիբանանում: Փախստականների մեծամասնությունն աշխատանք և օթևան է գտել այնճարցիների տներում: Ի տարբերություն Բեյրութում բնակվող հայերի` այնճարցիները փախստականների նկատմամբ բավականին հանդուրժողական վերաբերմունք ունեն:


«Մենք պատրաստ ենք ընդունել և օգնել Սիրիայի մեր բարեկամներին, չէ՞ որ նրանք հանգամանքների զոհ են դարձել», — ասում է Այնճարի բնակիչ Արմինե Արմենակյանը, ով զբաղվում է սիրիահայերի բնակեցմամբ:


Ընդ որում Արմինեն նշում է, որ ավելի լավ կլիներ, եթե սիրիահայերը պատմական հայրենիք վերադառնային: Ու թեև փախստականների մեծամասնությունը նախընտրում է մնալ Այնճարում, որտեղ նրանց օգնում է հայ համայնքը, մի մասը, այնուամենայնիվ, փորձում է մեկնել Եվրոպա: Այդ ընտանիքներին հազվադեպ են օգնում տոմս գնել` ի տարբերություն նրանց, ովքեր որոշում են Հայաստան վերադառնալ:

© Sputnik / Арас Ахундов / Անցնել մեդիապահոցБЕЙРУТ ЛИВАН ГОРОД
БЕЙРУТ ЛИВАН ГОРОД - Sputnik Արմենիա
БЕЙРУТ ЛИВАН ГОРОД

Նման գործողությունները բնորոշ են Այնճարի բնակիչներին, քանի որ նրանց մեծամասնությունն աչքի է ընկնում հայրենասիրությամբ: Բազմաթիվ երիտասարդ այնճարցիներ տեղափոխվում են Հայաստան և Ղարաբաղ` ի հեճուկս սպասվող դժվարությունների: Չնայած լեզվական խոչընդոտներին (Լիբանանի հայերը խոսում են արևմտահայերեն և չգիտեն ռուսերեն)` այնճարցիների նոր սերունդը նախընտրում է հայկական բուհեր ընդունվել` համոզված լինելով, որ ավելի լավ է Հայաստանում վճարել կրթության համար, քան աշխարհի մեկ այլ երկրում:

Հետաքրքիր է, որ փախստականների հարցում Բեյրութում բնակվող հայերը հակառակ կարծիք ունեն:

 


«Լիբանանն ի վիճակի չէ սոցիալական օգնություն ցուցաբերել իր բոլոր քաղաքացիներին, ուր մնաց` սիրիացի փախստականներին: Ինչու՞ է մեր կառավարությունը փախստականների մասին ավելի շատ մտածում, քան մեր», — հարցադրում է անում Բեյրութի բնակիչ Կամի Կոջիկյանը:


Կամիի դժգոհությունը հասկանալի է, քանի որ Բեյրութի սիրիացի փախստականները մեծ մասամբ զբաղվում են մուրացկանությամբ և հազվադեպ են օրինական աշխատանք գտնում: Բացի այդ, մայրաքաղաքը տառապում է գերբնակեցումից, քանի որ սիրիացիների հիմնական մասն ուղղվում է հենց դեպի Բեյրութ` ավելի լավ ապրուստ գտնելու հույսով: Եվ լիբանանցիների համար ավելի սարսափելի հնչեց Պան Գի Մունի` անցյալ շաբաթ հայտնած  նորությունը: ՄԱԿ-ի հաշվարկներով` Լիբանանի բնակչության ավելի քան մեկ քառորդը սիրիացի փախստականներն են:

Լրահոս
0