Հայ դպրոցականները մասնակցում են «Ռուսաստանում սովորելու ժամանակն է» օլիմպիադային

© АРКАстудент вуз сессия абитуриент
студент вуз сессия абитуриент - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հոկտեմբերի 14-16-ն անցկացված օլիմպիադայի հաղթողները կկարողանան բարձրագույն կրթություն ստանալ ռուսական առաջատար բուհերից մեկում

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի — Sputnik. Երևանի, Գյումրու, Վանաձորի դպրոցներից ավելի քան 160 շրջանավարտ մասնակցել է «Ժամանակն է սովորել Ռուսաստանում» օլիմպիադային, և դա մեկուկես անգամ ավել է օլիմպիադայի անցյալ տարվա մասնակիցների թվից, չորեքշաբթի հայտնել է Երևանի գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի մամուլի քարտուղար Լիանա Ազոյանը:

«Հոկտեմբերի 14-16-ը կայացած օլիմպիադայի հաղթողները կկարողանան բարձրագույն կրթություն ստանալ ռուսական առաջատար բուհերից մեկում»… Ռուսաստանի Դաշնությունը, ձգտելով զարգացնել միջազգային հումանիտար համագործակցությունը, այլ երկրների տաղանդավոր երիտասարդությանը հնարավորություն է ընձեռում սովորել ռուսական առաջատար համալսարաններում բակալավրի և մագիստրոսի ծրագրերով», — ասաց նա:

Նա ավելացրեց, որ առաջին տարին նվիրված կլինի ռուսաց լեզվի ուսումնասիրմանը, իսկ կրթաթոշակը տրամադրում է ՌԴ կառավարությունը:

Ազոյանի խոսքերով` օլիմպիադայի շրջանակում թեստավորումն անցկացվում է ռուսական միջնակարգ կրթության ծրագրերի հիման վրա կազմած հարցաթերթիկներով: Օլիմպիադայի մասնակիցներին ներկայացվել է նախագծին մասնակցող ռուսական համալսարանների ցանկը: Օլիմպիադայի կազմակերպիչն է Ռոսսոտրուդնիչեստվոն:

Նա պարզաբանել է, որ շնորհանդեսի բոլոր մասնակիցներին տրամադրվել է պահանջների, ժամկետների և կարգի վերաբերյալ տեղեկատվություն, ինչն  անհրաժեշտ է ՌԴ-ում ուսանելու համար փաստաթղթերի նախապատրաստման համար:

Օլիմպիադային նվիրված մամուլի ասուլիսին ելույթ ունենալիս Երևանում ԳՄՌԿ տնօրեն Մարկ Կալինինը նշեց, որ Ռուսաստանը Հայաստանին ամեն տարի տրամադրում է ավելի քան 200 տեղ ռուսական առաջատար բուհերում անվճար բարձրագույն կրթություն ստանալու  համար: Իսկ ռուսական համալսարանների ներկայացուցիչները նշեցին, որ Հայաստանի ուսանողները տարբերվում են իրենց գիտելիքների լավ մակարդակով և բարձր մոտիվացիայով:

 

 

Լրահոս
0