00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տիգրան Սարգսյան. «ալտինի հա՞յր», թե՞ պարզապես պաշտոնյա

© Sputnik / Павел Лисицын / Անցնել մեդիապահոցТигран Саркисян
Тигран Саркисян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել

Հայաստանի նախկին վարչապետ, այժմ ԱՄՆ-ում երկրի դեսպան Տիգրան Սարգսյանի նշանակումը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահի պաշտոնում (2016 թ.-ի փետրվարի 1-ից) որոշ հայկական ԶԼՄ-ներ յուրովի են մեկնաբանել` նա պետք է զբաղվի միասնական արժույթի ներդրմամբ եվրասիական միավորման շրջանակում:

Տիգրան Սարգսյանը, ով հսկայական ավանդ է ունեցել հայկական արժույթի ներդրման և հետխորհրդային տարածքում ամենաարդյունավետ բանկային համակարգերից մեկի` հայկական բանկային համակարգի կայացման գործում, կդառնա եվրասիական արժույթի` «ալտինի» հայրը, գրում է «Հայկական ժամանակ» թերթը:

Սարգսյանի ապագա նշանակման մասին հաղորդել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Գերագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստում: «Մենք որոշում ենք ընդունել, թե փետրվարի 1-ից ՌԴ-ն ներկայացնող Վիկտոր Խրիստենկոյից հետո ով է գլխավորելու մեր հանձնաժողովը: Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի թեկնածությունը ԵՏՄ հանձնաժողովի պաշտոնում արժանացել է Վլադիմիր Պուտինի հավանությանը: ՌԴ նախագահն աջակցում է Սարգսյանին, ում հետ աշխատել է: Ասում են` շատ փորձառու, առաջադեմ մասնագետ է»,- ասել է Բելառուսի նախագահը:


Ինչպես  և ենթադրվում էր, տեղի ԶԼՄ-ները սկսել են հիշեցնել, որ Տիգրան Սարգսյանը վարչապետ եղած ժամանակ բազմիցս է խոսել ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության աննպատակահարմարության մասին` ընդհանուր սահմանի բացակայության պատճառով: «Բայց համաշխարհային փորձում չկա նման օրինակ, որ երկիրը, չունենալով սահմաններ, դառնա Մաքսային միության անդամ: Դա անիմաստ կլիներ: Մաքսային միության իմաստն այն է, որ ապրանքափոխանակությունն իրականանում է առանց մաքսային զննման: Մեր դեպքում դա անհնար է, որովհետև մենք պետք է անցնենք հարևան պետության տարածքով, և մաքսազերծում իրականացվի երկու անգամ: Փոխարենը՝ մենք խնդիրներ կունենանք` կապված մաքսատուրքերի և հարկերի բարձրացման հետ: Տնտեսական առումով դա նպատակահարմար չէ»,- ասել է Սարգսյանը 2012թ-ի ապրիլին «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում:


Մեջբերելով նախկին վարչապետի նույնաբովանդակ տարբեր հայտարարությունները` հայկական ԶԼՄ-ները տարակուսանքով են նշում, թե ինչպես կարող է «հակաեվրասիական» հայացքներով մարդը փոխարինել Վիկտոր Խրիստենկոյին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ղեկավարի պաշտոնում: Հայացքը բավական ուղիղ է ու մակերեսային, քանի որ, ինչպես հայտնի է, քաղաքականության շարժիչ ուժեր են ոչ թե բարոյական սկզբունքները կամ արժեքները, այլ շահերը:

Հայաստանի դեպքում Տիգրան Սարգսյանը վարչապետության տարիներին խոսել է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության աննպատակահարմարության մասին, քանի որ Հայաստանը գնում էր նման քաղաքական ուղով: Նա ընթանում էր Եվրամիության հետ Ասոցիատիվ համաձայնագիր կնքելու ճանապարհով, և մի կողմից պետք էր խոսել ԵՏՄ մտնելու աննպատակահարմարության մասին, մյուս կողմից պնդել, որ այդ ձևաչափերը չեն հակասում միմյանց, ու Երևանը կարող է համադրել դրանք: Հենց այդ պատճառով քաղաքական գործիչներն ու փորձագետները հանդես են եկել հայտարարություններով, որոնք բխել են այդ տրամաբանությունից:

Սակայն Ուկրաինայում սկսվեցին ողբերգական իրադարձությունները, փոխվեց հետխորհրդային տարածքում ընդհանուր իրավիճակը, Մոսկվան սկսեց ավելի կոշտ պնդել իր շահերը: Երևանը, ելնելով փոփոխվող աշխարհաքաղաքական իրադրությունից, ընտրություն կատարեց հօգուտ եվրասիական միության: Փոխվում է քաղաքականությունը, փոխվում է հայտարարությունների բովանդակությունը:

Դրա հետ կապված` հայ մեկնաբանները, հարցադրում կատարելով, թե ինչո՞ւ է ԵՏՄ անդամ երկրների ղեկավարների ընտրությունն ընկել Տիգրան Սարգսյանի վրա, իսկույն պատասխան են գտնում. նա կզբաղվի միասնական արժույթի ներդրմամբ: «Ունենալով արժույթի ներդրման և բանկային համակարգի կառուցման համապատասխան փորձ` Սարգսյանը, ամենայն հավանականությամբ, կզբաղվի ԵՏՄ շրջանակում միասնական արժույթի ներդրման գործընթացի ակտիվացմամբ»,- նշում են ԶԼՄ-ները:

Այդ առումով մամուլը կրկին հղում է անում նախկին վարչապետի` եռամյա վաղեմության խոսքերին, երբ նա, հանդես գալով ԵՏՄ-ին Հայաստանի միանալու դեմ և պարբերաբար առաջ մղելով եվրոպական ինտեգրացման  գիծը, ամեն դեպքում պնդում էր, որ Մաքսային միությունը շատ մոտ է միասնական արժույթին:


«Կարծում եմ, որ Մաքսային միությունը շատ մոտ է միասնական արժույթին: Պետք է ընդամենը հինգ տարի համաձայնեցված դրամավարկային և բյուջետային քաղաքականություն: Դա ձեռնտու է թե՛ Ռուսաստանին, թե՛ Ղազախստանին, թե՛ Բելառուսին: Համոզմունք կա, որ այդ երկրների զարգացման մակարդակները նման են, նրանք չեն պատրաստվում ապրել ուրիշների հաշվին: Միասնական արժույթը հարմար է նաև տնտեսվարող սուբյեկտների և քաղաքացիների համար: Ի՞նչ իմաստ ունի ունենալ ազգային արժույթ և գումարներ կորցնել փոխանցումների ժամանակ»,- ասել է Սարգսյանը:


Միաժամանակ, չնայած տարբեր քաղաքական հայտարարություններին,  ֆինանսիստներն ու տնտեսագետները նշում են, որ դեռ վաղ է խոսել ԵՏՄ-ի շրջանակում միասնական արժույթի ներդրման մասին: Անհրաժեշտ է միության շրջանակում ունենալ միմյանց մոտ ՀՆԱ-ով պետություններ, հակառակ դեպքում անհնար է խուսափել կտրուկ գնաճային տատանումներից: Եթե Ռուսաստանի և Ղազախստանի տարածքները գրեթե համադրելի են, ապա Բելառուսի, Հայաստանի և Ղրղզստանի դեպքում տարբերությունը հասնում է մի քանի հազար դոլարի: Այդ պայմաններում միասնական արժույթի ներդրման մասին խոսելը վաղաժամ է, եթե միության անդամ երկրները չեն ցանկանում ևս մեկ խնդիր ավելացնել առկա քաղաքական և տնտեսական ուղղություններին:

Պատահական չէ, որ ԵՏՄ պետությունների կենտրոնական բանկերի ղեկավարներն արդեն պայմանավորվել են սկսել 2025թ.-ից հետո միասնական արժույթի ձևավորման հարցի քննարկման գործընթացը: Իհարկե, ճգնաժամն արագացնում է ինտեգրացումը, բայց ոչ ոք չի ցանկանում գլխից բարձր թռչել:

Այլ հարց է առևտրի դեպքում միության անդամ երկրների անցում կատարելը միասնական արժույթի կամ ազգային արժույթներով փոխհաշվարկներ կատարելը: Դա այդքան էլ բարդ խնդիր չէ: Այդ գործընթացը, տնտեսագետների կարծիքով, կարելի է ավելի վաղ սկսել և որոշ տեսակի ապրանքներից` նավթ, գազ, ցորեն և այլն:

Հենց նման առաջարկով է հանդես եկել Երևանը` ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների դեպքում անցում կատարել ռուբլու: ԵՏՄ երկրներում ռուբլու բավարար զանգվածը հաշվի առնելով, որը ձևավորվում է Ռուսաստանից փոխանցումների շնորհիվ, այդ սցենարն ավելի իրատեսական է թվում: Մյուս կողմից, ռուբլու անցում կատարելիս կարող են նվազել Ռուսաստանից առաքվող ռազմավարական ապրանքների գները (քանի որ դրանք կախված չեն լինի դոլարի փոխարժեքից), կաճի ռուսական արժույթի պահանջարկը, ինչը կամրապնդի նրա երերուն դիրքերը:

Ամփոփելով կարելի է ասել, որ Սարգսյանը որպես ֆինանսիստ ԵՏՀ ղեկավարի պաշտոնում կարող է զբաղվել ԵՏՄ-ի առջև դրված առաջադրանքների իրագործմամբ. անցում կատարել ռուբլով կամ ազգային արժույթներով փոխհաշվարկների: Միասնական արժույթի ձևավորումը ԵՏՄ շրջանակում ապագայի հարց է, քանի որ այստեղ առայժմ ավելի շատ հարցեր կան, քան պատասխաններ:

Լրահոս
0