00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
9 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:21
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
49 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՄՀՄՊԻ շրջանավարտների երրորդ միջազգային ֆորումը կանցկացվի Երևանում

© Sputnik / Сергей Пятаков / Անցնել մեդիապահոցСтуденты у здания Московского государственного института международных отношений (МГИМО)
Студенты у здания Московского государственного института международных отношений (МГИМО) - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ֆորումի, ինչպես նաև 2015 թվականի ՄՀՄՊԻ-ի բազմաթիվ նախագծերի և միջացառումների ծրագրում կարևոր տեղ է զբաղեցնում արևելյան լեզուների Լազարյան ինստիտուտի 200-ամյակն ու արևելյան հետազոտությունների զարգացման խնդիրը

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի ԱԳՆ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի (համալսարան) շրջանավարտների  երրորդ միջազգային ֆորումը կանցկացվի Երևանում հոկտեմբերի 22-24-ը, հայտնում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը:


«Ֆորումի, ինչպես նաև 2015 թվականի ՄՀՄՊԻ-ի բազմաթիվ նախագծերի և միջացառումների  ծրագրում կարևոր տեղ է զբաղեցնում արևելյան լեզուների   Լազարյան ինստիտուտի 200-ամյակն ու արևելյան հետազոտությունների զարգացման խնդիրը», — նշվում է հաղորդագրության մեջ:


Ֆորումի շրջանակում լիագումար նստաշրջանների ձևաչափում նախատեսված են ՄՀՄՊԻ-ի լավագույն շրջանավարտների ելույթները հետևյալ թեմաներով` «Արևելյան լեզուների Լազարյան ինստիտուտի 200-ամյակը», «XXI  դարի տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացներն ու տնտեսական դիվանագիտությունը», «Մերձավոր Արևելքի նոր իրավիճակը», «Բացվող Իրան», «Եվրասիական ինտեգրացիոն գործընթաց»:

Ամենամյա ֆորումը համալսարանական միության գլխավոր իրադարձությունն է: Այն արդեն երրորդ անգամ է մեկ հարթակում հավաքում ամբողջ աշխարհի շրջանավարտներին:

Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ֆորումի միջոցառումներին մասնակցելու համար Հայաստան կժամանեն աշխարհի 50 երկրներից ավելի քան 300 ներկայացուցիչներ:

Ֆորումի հանդիսավոր բացման արարողության ժամանակ, որը տեղի կունենա հոկտեմբերի 23-ին, ելույթ կունենան Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ու ՄՀՄՊԻ ռեկտոր, ակադեմիկոս Անատոլի Տորկունովը:

Ֆորումի շրջանակում տեղի կունենա նաև արևելյան լեզուների Լազարյան ինստիտուտի  200-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացումն ու այդ առիթով «Հայփոստ» ընկերության թողարկած դրոշմանիշների մարման արարողությունը:

Լազարյան ճեմարանը հիմնադրվել է 1815 թվականին Մոսկվայում` մեծահարուստ Լազարյանների նախաձեռնությամբ և միջոցներով։ Սկզբում եղել է տարրական տիպի մասնավոր դպրոց և կոչվել է Հայկական Լազարյան (Ղազարյան) ուսումնարան։

1827 թվականին վերանվանվել է Արևելյան լեզուների Լազարյան ինստիտուտ (հայկական աղբյուրներում ավանդաբար կոչվել է Լազարյան ճեմարան)՝ ենթարկվել է ժողովրդական կրթության նախարարությանը։ 1830-ական թվականներից ստացել է 2-րդ աստիճանի ուսումնական հաստատության իրավունք՝ 5-ամյա ուսուցմամբ։ 1841 թվականին ճեմարանին կից բացվել է հոգևոր բաժին:

1848 թվականի կանոնադրությամբ Լազարյան ճեմարանը դասվել է պետական առաջին աստիճանի դպրոցների՝ լիցեյների կարգը ութամյա ուսուցմամբ՝ գիմնազական ութ և լիցեյական երկու դասարաններով։ Վերջին երկու դասարաններում դասավանդվել են արևելյան լեզուներ։ Նոր կանոնադրությամբ ճեմարանն ընդունել է շեշտված արևելագիտական բնույթ։ Պատրաստվել են թարգմանիչներ, դիվանագիտության բնագավառի աշխատողներ, արևելյան լեզուների դասատուներ։

1872 թվականի նոր կանոնադրությամբ` Լազարյան ճեմարանը կազմվել է երկու ուսումնական հաստատություններից՝ դասական գիմնազիայից և եռամյա ուսուցմամբ մասնագիտական դասարաններից (արևելյան լեզուների ֆակուլտետ), որ ստեղծվել էին լիցեյական դասարանների հիման վրա։ Արևելյան լեզուների ֆակուլտետն իր ուսումնական մակարդակով համապատասխանել է բարձրագույն ուսումնական հաստատություններին։

Լրահոս
0