Ռուսական Սու-24Մ-ն Սիրիայի բազայից դուրս է եկել մարտական առաջադրանքի. թռիչքի կադրերը

Բաժանորդագրվեք
НовостиTelegram

Սիրիայում տեղակայված Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի մարտական ավիախումբը շարունակում է ավիահարվածներ հասցնել «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչների օբյեկտներին: Դիտեք տեսանյութում, թե ինչպես են Սու-24Մ ռմբակոծիչները մեկնում կատարելու ռազմական գործողությունները և կրկին ետ վերադառնում «Խմեյմիմ» ավիաբազա

Ավիախմբի հիմնական հարվածային ուժը ճակատային նորացված Սու-24 ռմբակոծիչն է, որը կարող է հրթիռա-ռմբային ավիահարվածներ հասցնել օրվա ցանկացած պահի և ցանկացած եղանակային պայմանների դեպքում:

Սիրիայում տեղակայված ՌԴ ռազմատիեզերական ուժերի մարտական խմբավորումների կազմի մեջ մտնում են ավելի քան 50 ինքնաթիռներ և ուղղաթիռներ: Բացի այդ, գործողություններին մասնակցում են տիեզերական հետախուզման միջոցները և անօդաչու թռչող սարքերը:

Սիրիայում ՌԴ ռազմատիեզերական ուժերի գործողություններին, որոնց նպատակն է աջակցել  ՍԱՀ կառավարական զորքերի ցամաքային օպերացիային և խոցել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ենթակառուցվածքները,  սկսվել է սեպտեմբերի 30-ին: Այս ընթացքում ավիախումը ահաբեկիչների դիրքերի ուղղությամբ հասցրել է 830 ավիահարված` առաջին հերթին վերացվում են հրամանատարական կետերը, ուսումնական ճամբարները, զինապահեստները, կապի միջոցները և պայթուցիկ նյութերի արտադրման գործարանները:

Լրահոս
0