00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
9 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:21
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
49 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:30
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
7 ր
Աբովյան time
On air
18:22
38 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ընդհատակյա պատերազմ. ինչպես է Սիրիայի բանակը կատակոմբներում պատերազմում գրոհայինների դեմ

© Sputnik / Stringer / Անցնել մեդիապահոցСитуация в Сирии
Ситуация в Сирии - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՌԻԱ Նովոստիի թղթակիցը սիրիացի զինվորականների հետ եղել է կատակոմբներում: Նա ամենայն մանրամասնությամբ նկարագրել է տեսածը...

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի- Sputnik.  Սիրիայում ահաբեկիչների դեմ պատերազմում են ոչ միայն երկնքից, այլ նաև ոչնչացնում են նրանց ստորգետնյա դիրքերը, որոնք ջիհադիստներն ու զինվորականները փորել են միմյանց «որսալու» համար: Սիրիացի զինվորականների հետ կատակոմբներ է իջել նաև ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:

Պատերազմ դժոխքում

Դարայա շրջանի (Դամասկոսի արվարձան) ավերակների միջով պետք է արագ անցնել, որպեսզի դիպուկահարի թիրախ չդառնաս: Գլխավերևում թշնամական ու «բարեկամական» գնդակներ են սուրում: Զինվորականների հետ վազելով մտնում ենք քառահարկ շենք, ավելի ճիշտ` շենքի ավերակներ: Մի ժամանակ այստեղ խաղաղ կյանքն է եռացել, մարդիկ զբաղվել են առօրյա հոգսերով, աշխատել են, երազել ինչ-որ բանի մասին, ամուսնացել ու երեխաներ են ունեցել:

Այժմ խաղաղ բնակիչներ չկան. ոմանք Սիրիայի այլ շրջաններում են, ոմանք` Եվրոպայում, շատերը մահացել են: Նրանց  բնակարանները հրետանային և տանկային արկերի պայթյունների հետևանքով զորավարժարանի են վերածվել: Այս պահին դժվար է անգամ պատկերացնել, որ այս ավերակներն ինչ-որ ժամանակ հետո հնարավոր կլինի վերականգնել:

Զինվորականն ինչ-որ փոշոտ ստվարաթուղթ է մի կողմ նետում, և, արկածային ֆիլմերի պես, դրա տակից բացվում է մի քառակուսի սողանցք, որը ստորգետնյա քաղաք է տանում: «Դարայայի տակ կա ևս մեկ Դարայա, Ջոբարի տակ` ևս մեկ Ջոբար, Հարաստայի տակ` ևս մեկ Հարաստա»,- այդպես են կատակում սիրիացի զինվորները Դամասկոսի արվարձանների տակ:

Երեք-չորս տարի է` այդ շրջանները գրոհայինների հսկողության տակ են, և այս ընթացքում այստեղ ստորգետնյա բազմակիլոմետրանոց մուտքեր են բացվել: Դրանց շնորհիվ կարելի է անսպասելի հեռանալ բանակի կողմից շրջապատված տնից, նահանջել առաջնային դիրքերից և հեռանալ շրջանի խորքեր: Կամ հակառակը` անսպասելի հայտնվել զինվորականների քթի տակ կամ նրանց թիկունքում և գրոհել: Գրոհայիններն «ստորգետնյա Դարայայում» իրենց զգում են ինչպես տանը: Հարձակվող զինվորականների համար սա մութ անտառ է, ավելի ճիշտ` սողանցք: Բայց նրանք նույնպես փորձում են հաղթել ընդհատակյա պատերազմում:

Այդ մուտքերը կես մետր լայնություն և մոտ երկու մետր բարձրություն ունեն. սա կլաուստրոֆոբների տեղը չէ: Փորում են հատուկ սարքերով, որոնք ձևով և չափով սիզամարգեր հնձող մեքենա են հիշեցնում: Հենց նման ստորգետնյա սողանցքներից են օգտվում, օրինակ, մաքսանենգները Եգիպտոսի և Գազայի հատվածում. այդ ճանապարհով նույնիսկ զենք է թափանցում Պաղեստին:

Այդ «ստորգետնյա թագավորության» համակարգը Դարայայից ձգվում է մինչև Դամասկոս և Դամասկոսի սահմաններից դուրս: Ինչ-որ տեղ թունելն ավարտվում է: Պետք է դուրս գալ, բայց մի քանի կիլոմետր հետո պետք է կրկին անցնել գետնի տակ: Իհարկե, այդ ստորգետնյա աշխարհում կարելի է կողմնորոշվել միայն ուղեկցորդների կամ քարտեզի օգնությամբ: Բայց փոխարենը տեղափոխվելով մերթ գետնի վրա, մերթ գետնի տակ` կարելի է հեռանալ ոչ միայն հարևան քաղաք, այլ նույնիսկ արտասահման` Հորդանան կամ Իսրայել:

Օրական 42 րոպե երկրի տակ

Սիրիացի սպայի հետևից զգուշորեն իջնում ենք ընդհատակ: Աստիճաններ չկան. պետք է օգտվել երկար սանդուղքից, որը զինվորականը թաքցնում է հարևան սենյակում, որպեսզի ընդհատակից չհայտնվեն անկոչ հյուրերը:

Երեք մետր իջնելուց հետո հասնում ենք «դժոխք», շարժվում ենք իրար հետևից` դիմացներս լուսավորելով բջջային հեռախոսների լույսերով: Փորձառու «ընդհատակյա գործիչներն» անձայն են քայլում, ոտքերի տակ փշրվում է չոր հողը: Խոսել կամ նույնիսկ փռշտալ չի կարելի, թեև թունելը լցված է հողով. ընդամենը մի քանի տասնյակ մետր այն կողմ ընդհատակում կարող են գրոհայիններ լինել: Երբեմն այստեղ` այս կլաուստրոֆոբիկ նեղվածության մեջ, լինում են փոխհրաձգություններ, ուստի զինվորականների ձեռքին պատրաստ պահած են հրացանները:

Ժամանակ առ ժամանակ ուղեկցորդը ձեռքով նշան է անում` չշարժվել: Այդ ժամանակ մենք լարում ենք լսողությունը` փորձելով գրոհայիններին ավելի շուտ լսել, քան նրանք մեզ կլսեն:

Յուրաքանչյուր 5-10 մետրից խոշոր շրջադարձ է: Հավանաբար օտարներին վախեցնելու համար (եթե հանկարծ սողանցքից ցանկանում է օտար մարդ օգտվել): «Հնարավոր է` «խլուրդներն» ուղղակի հմտորեն շրջել են իրենց թունելները, որպեսզի գնան անհրաժեշտ վայր: Ամեն դեպքում պետք է արժանին մատուցել այդ անհայտ ճարտարապետներին, որոնք իրենց տաղանդը, ցավոք սրտի, օգտագործել են ոչ խաղաղ նպատակով:

Ընդհատակն օգտագործում են տարբեր խնդիրներ լուծելու համար: Օրինակ` զինվորակաների դիրքերից հեռացնում են պայթուցիկ նյութերն ու լարերը:

«Բարձրագույն վարպետություն կլինի գրոհայինների մեջքի հետևում միջանցքը պայթեցնելը, երբ նրանք կլինեն մեր թիկունքում: Այդ ժամանակ գրոհայինները կհայտնվեն ստորգետնյա որոգայթում` կտրված նահանջի ուղիներից: Նրանք կամ պետք է հանձնվեն կամ սովամահ լինեն կամ զոհվեն մեր գնդակներից»,- պատմում է սակրավոր սպան: Ճիշտ է, նման հաջողություն հազվադեպ է լինում, նրա հիշելով ընդամենը մի քանի անգամ. գրոհայինները հիանալի տեղյակ են զինվորականների մարտավարության մասին և իրենց զգույշ են պահում, նեղ միջանցքում նրանք կարող են նկատել պայթուցիկ սարքը կամ լարը, և որոգայթին չեն մոտենա:

Ավիացիան օգնում է «ընդհատակի» մարդկանց

Ընդհատակյա ճանապարհորդությունից մի քանի րոպե հետո մենք արդեն գտնվում ենք զինվորականների դիրքերից մեկ կիլոմետր հեռավորության վրա: Շնչելը դժվարանում է, թթվածինը չի բավականացնում. չէ՞ որ մուտքը մնում է շատ հեռվում: Գրոհայինները մոտ են: Լիովին հնարավոր է, որ մեր գլխավերևում հիմա թեժ մարտեր են ընթանում, և «Ջեբհատ ան Նուսրան» նույնիսկ չի կասկածում, թե ինչ է գտնվում նրանցից երեք մետր ներքև:

Սակրավորները տեղադրում են սարքը և վերադառնում: «Պիկ ժամին» նրանք կգործարկեն այն` արգելափակելով ստորգետնյա թունելը: Գրոհայիններից կտրված ստորգետնյա տարածքը կարող են օգտագործել իրենց նպատակների համար` սեփական դիրքերում գաղտնի տեղափոխվելու համար: Ստորգետնյա պատերազմը շարունակվում է:

Լրահոս
0