00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ովքե՞ր են հայերը

© Sputnik / Асатур Есаянц"Мужчины" - памятник главным персонажам одноименного армянского комедийного фильма
Мужчины - памятник главным персонажам  одноименного армянского комедийного фильма - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մեծ թվով հայեր ուրիշ երկրներ են տեղափոխվել Օսմանյան կայսրությունում իրականացված ցեղասպանությունից հետո: Ամենահետաքրքիրն այն է, որ հայերն ունեն շուրջ 50 բարբառ, հայերենի երկու ճյուղ` արևմտահայերեն և արևելահայերեն, որոնցով խոսում է հայերի ճնշող մեծամասնությունը

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի- Sputnik. Հայ ժողովուրդը ձևավորվել է Հայկական լեռնաշխարհում և հազարամյակների պատմություն ունի:  Ըստ Մովսես Խորենացու «Հայոց պատմության» մեջ նշված ավանդության, Հայաստան անունը կապվում է առասպելական Հայկ Նահապետի անվան հետ, որը հայոց երկրի հիմքն է դրել: Թեև աշխարհասփյուռ հայերը մի ընդհանուր պատմություն և բազմաթիվ ընդհանուր գծեր ունեն, այնուհանդերձ նրանք նաև անչափ տարբեր են:

Sputnik Արմենիա պորտալը փորձել է հասկանալ, թե իրականում ինչպիսին է հայը:

Սրտի միասնական զարկ

Աշխարհի գրեթե բոլոր երկրներում հայեր են բնակվում: Ամենամեծ համայնքները ձևավորվել են Ռուսաստանում, Ֆրանսիայում և ԱՄՆ-ում:

Մեծ թվով հայեր ուրիշ երկրներ են տեղափոխվել Օսմանյան կայսրությունում իրականացված ցեղասպանությունից հետո: Ամենահետաքրքիրն այն է, որ հայերն ունեն շուրջ 50 բարբառ, հայերենի երկու ճյուղ` արևմտահայերեն և արևելահայերեն, որոնցով խոսում է հայերի ճնշող մեծամասնությունը:

Հարկ է նշել, որ թեև բարբառները միմյանցից շատ տարբեր են, այնուհանդերձ հայերը շատ հեշտությամբ են կարողանում շփվել միմյանց հետ: Շատերի համար բարդ է հասկանալ Սյունիքի մարզի և Լեռնային Ղարաբաղի բարբառները:

Միաժամանակ ողջ աշխարհում բնակվում են հայեր, որոնք արտագաղթել են տարբեր երկրներ տասնյակ տարիներ առաջ, հատկապես` ցեղասպանության տարիներին: Հենց այդ պատճառով շատ հայեր չեն խոսում մայրենի լեզվով, սակայն հիանալի տիրապետում են այն երկրի լեզվին, որտեղ բնակվում են:

Հայի բնավորություն

Եթե դուք շփվել եք հայերի հետ, ապա, անկասկած, հասցրել եք նկատել, որ այդ մարդիկ հումորի անզուգական զգացում ունեն:

Նրանք մի քանի րոպեում կարող են բարձրացնել ձեր տրամադրությունը, պատմել բազմաթիվ զավեշտալի դեպքեր, անեկդոտներ և այնպես անել, որ մի քանի օր բարձր տրամադրություն ունենաք: Անհնար է չնշել այն փաստը, որ աշխարհում հայտնի հումորիստներից շատերը հայեր են, մասնավորապես` Եվգենի Պետրոսյանը, Գարիկ Մարտիրոսյանը և Միխայիլ Գալուստյանը:

Իրականում, չնայած ուրախ բնավորությանն ու ավյունին` հայերը լուրջ ազգ են, հատկապես եթե խոսքը ավագ սերնդի մասին է, որին աննկարագրելի դժվարություններ են բաժին ընկել: Լինում են նաև հավերժ դժգոհ հայեր, որոնք ոչ մի կերպ իրենց տեղը չեն գտնում այս կյանքում:

Իմ կարծիքով` ամենադժգոհ խավը տաքսիստներն են և հասարակական տրանսպորտի վարորդները: Եվ դա հասկանալի է, որովհետև Երևանում և այլ քաղաքներում մեքենա վարելու ձևը տարբերվում է հատուկ տաքարյունությամբ: Եթե դուք մտերիմ եք հայի հետ, ապա, ամենայն հավանականությամբ, նա հանուն ձեզ պատրաստ է շատ բանի, հնարավոր է` ամեն ինչի:

Հավանաբար միայն հայերն են կարող մտերիմ մարդուն անմնացորդ տալ իրենց ունեցածը, պարուրել նրան հոգատարությամբ, ուշադրությամբ և քնքշանքով: Հայ տղամարդը շատ է գնահատում իր սիրելի կանանց (մորը, քրոջը, կնոջը): Հայերը շատ են սիրում և գնահատում ընտանիքը: Հայկական ընտանիքում ծնողը գլխավորն է: Իրականում այդ ամենը փոխադարձ է, քանի որ շատ հայ ծնողներ իրենց երեխաներին մեծացնում են մեծ սիրո մեջ և հանուն նրանց անում ամեն ինչ, նույնիսկ այ, ինչ անհնար է թվում: Մեր երկրում երեխաների նկատմամբ վերաբերմունքը յուրահատուկ է, և դա կարելի է անվանել երեխաների պաշտամունք:

Հյուրընկալություն

Եվս մեկ ազգային գիծ է հյուրընկալությունը: Եթե դուք «ճիշտ» հայի հյուրն եք, ապա նա ձեզ անպայման ինչ-որ բանով կհյուրասիրի: Բայց եթե դուք նախօրոք եք պայմանավորվել հյուր գնալ, ապա ձեզ տոնական հյուրասիրություն է սպասում, հատկապես` արտակարգ հայկական կոնյակ:

CC BY-SA 3.0 / Chaojoker / KhashՀայկական խաշ
Армянский хаш - Sputnik Արմենիա
Հայկական խաշ

Հայկական ճաշատեսակների մասին կարելի է հավերժ խոսել և երկար գրել, բայց հայերի սիրած ուտելիքներն են տոլման, խաշը, սպասը:

Հայկական սովորություններ

Հայերի մեծ մասն աչքի է ընկնում աշխատասիրությամբ: Եթե հայը հոգեհարազատ գործ է գտել, ապա նա ջանք ու եռանդ չի խնայում աշխատելու համար:

Հայաստանի արևը թույլ է տալիս երկրի բնակիչներին լվացքը չորացնել դրսում: Նման սովորությունն ավանդական է նաև Իտալիայի բնակիչների համար, երբ շենքից շենք կախված պարանի վրա չորանում է բազմագույն լվացքը: «Դասական» հայը տարբերվում է նրանով, որ սիրում է օգտագործել մեծ քանակությամբ հաց և սուրճ, կազմակերպում է ճոխ հարսանիքներ, ծննդյան տոներ, նշանադրություններ, կնունքներ և այլ տոներ: Իրականում  հայը կարող է փող չունենալ…

© Sputnik / Asatur YesayantsՊարանի վրա չորացող լվացք
Развешанное белье - Sputnik Արմենիա
Պարանի վրա չորացող լվացք

Նա վարկ կվերցնի, ամիսներով կմարի պարտքը: Բայց եթե որոշել է տոն կազմակերպել, ապա նրան ոչինչ չի կանգնեցնի: Հայերը սիրում են թանկարժեք մեքենաներ, հագուստ և աքսեսուարներ: Հավանաբար, այդ գիծը բնորոշ է բոլոր ազգություններին: Հայերից շատերը մեքենա վարելիս իջեցնում են մեքենայի ապակիները, և փողոցով մեկ թնդում է մեքենայում հնչող երաժշտությունը:

Եթե դուք Հայաստանում որոշել եք օգտվել հասարակական տրանսպորտից, բայց նստելու տեղ չկա, ապա ձեզ անպայման կզիջեն: Բացի այդ, հայերը շատ են սիրում բարևել միմյանց: «Բարևը» և «բարի լույսը» կարող են բարձրացնել մարդու տրամադրությունը կամ առիթ հանդիսանալ հետագա շփման համար: Հայաստանում իզուր չեն ասում, որ «բարևն Աստծունն է»:

Շատ հաճախ հայերն ավանդական «շնորհակալության» փոխարեն ասում են «մերսի»: Հնարավոր է, ուղղակի ալարում են ամեն անգամ ասել այդ գեղեցիկ բառը: Ի դեպ, միայն հայը կարող է իր համար թանկարժեք հեռախոս, նոութբուք, պլանշետ կամ նեթբուք գնել և հետո ալարի ուսումնասիրել այն, որպեսզի ճիշտ օգտագործի:

Իրականում հայերը շատ սովորություններ ունեն` թե՛ դրական, թե՛ բացասական, բնավորության գծերը նույնպես տարբեր են: Հայերի տաքարյունությունն ու մտածելակերպը շատ բարդ հասկացություններ են: Սակայն այս հոդվածում փորձել ենք մեկտեղել այն ամենը, ինչը կարող է հային առանձնացնել այլ ազգություններից:

Լրահոս
0