Ագրարային համալսարանում ուսանող է ձերբակալվել

© Sputnik / Сергей Венявский / Անցնել մեդիապահոցБорьба с преступностью
Борьба с преступностью - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ոստիկանությունից հայտնել են, որ ուսանողներն Ագրարայինի տարածքից բերման են ենթարկվել թմրանյութ պահելու կասկածանքով

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի. Sputnik. «Հրապարակ» թերթը գրում է, որ երկուշաբթի` հոկտեմբերի 19-ին, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի տարածքում ուսանող է ձերբակալվել։

Ինչպես նշված է թերթում, համալսարանի աշխատակիցները հայտնել են, որ այդ պահին համալսարանի ռեկտորն անցնելիս է եղել տնտեսագիտական ֆակուլտետի միջանցքով և տեսել է, թե ինչպես են ոստիկանները տանում երիտասարդին։ Երբ բուհի ղեկավարը մոտեցել է և հարցրել, թե ինչ է կատարվում, ոստիկանները մոտավորապես հետևյալ պատասխանն են տվել. «Հոպար ջան, գնա քո գործով զբաղվի»։

Ագրարային համալսարանի ուսխորհրդի նախագահ Հայկ Ղևոնդյանն էլ այս կապակցությամբ ասել է, որ երկու ուսանողների հետ կապված ինչ-որ միջադեպ է եղել համալսարանից դուրս։ «Մի բան կարող եմ ասել։ Թյուրիմացություն է եղել, մեկը մեր ուսանողներից է եղել, մյուսը՝ ոչ։ Նույն օրը նրանք ազատ են արձակվել»։

Ոստիկանությունից հայտնել են, որ ուսանողներն Ագրարայինի տարածքից բերման են ենթարկվել թմրանյութ պահելու կասկածանքով:

Լրահոս
0