Քրիշտիանու Ռոնալդուի ապրանքանիշն աշխարհի ամենաթանկ ապրանքանիշների տասնյակում է ընդգրկվել

© Sputnik / Асатур ЕсаянцКриштиану Роналду
Криштиану Роналду - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Պորտուգալացի ֆուտբոլիստի ապրանքանիշը 16 մլն դոլար է գնահատվել: Առաջատարների եռյակում են ընդգրկվել նաև Թայգեր Վուդսը, Ֆիլ Միկենլսոնը և Լեբրոն Ջեյմսը

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի- Sputnik. Մադրիդի Ռեալի և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի ապրանքանիշն ընդգրկվել է ամենաթանկ ապրանքանիշների տասնյակում: Վարկանիշը հրապարակվել է Forbes-ի պաշտոնական կայքում:

Պորտուգալացի ֆուտբոլիստի ապրանքանիշը 16 մլն դոլար է գնահատվել: Հարկ է նշել, որ «Ոսկե գնդակի» համար պայքարում Ռոնալդուի գլխավոր մրցակցի` «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի անունն այդ ցուցակում չկա:

Տասնյակը գլխավորում է ամերիկյան գոլֆիստ Թայգեր Վուդսը, որի ապրանքնաիշ ամսագիրը 30 մլն դոլար է գնահատել: Երկրորդ հորիզոնականում նույնպես գոլֆիստ է` ամերիկացի Ֆիլ Միքելսոնը: Երրորդ տեղում երկու անուն է նշվում` ամերիկացի բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսի և շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերի անունները:

Քրիշտիանու Ռոնալդուն այդ վարկանիշի միակ ֆուտբոլիստն է:

2015թ.-ի ամենաթանկարժեք ապրանքանիշների տասնյակն ունի հետևյալ տեսքը.

1. Թայգեր Վուդս (գոլֆ)` 30 մլն դոլար

2. Ֆիլ Միքելսոն (գոլֆ)` 28 մլն,

3. Լեբրոն Ջեյմս (բասկետբոլ)` 27 մլն,

4. Ռոջեր Ֆեդերեր (թենիս)` 27 մլն,

5. Մահենդրա Սինգհ Դոնի (կրիկետ)` 21 դոլար,

6. Հուսեյն Բոլտ (թեթև ատլետիկա)` 18 մլն,

7. Քևին Դյուրանտ (բասկետբոլ)` 18 մլն,

8. Քրիշտիանու Ռոնալդու (ֆուտբոլ)` 16 մլն,

9. Ռորի Մաքիլրոյ (գոլֆ)` 12 մլն,

10. Ֆլոյդ Մեյուեզեր (բռնցքամարտ)` 11,5 մլն:


Լրահոս
0