00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ատոմ Մարգարյան
Նման կերպ փորձ է արվում գյուղացուն շեղել իրական վտանգներից.Մարգարյան
09:48
8 ր
Արամ Սարգսյան
ԵԱՏՄ-ի շուկան Հայաստանի համար անհամեմատ ավելի ընկալելի է.Սարգսյան
09:57
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Խոպանի» սեզոնն ավարտված է. հայ կանայք Գագրայում հացի խնդիր են լուծում

© SputnikАрмянские женщины, подрабатывающие в Гагре
Армянские женщины, подрабатывающие в Гагре - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գագրայում այսօր մեծաթիվ հայեր են ապրում, նրանք Աբխազիայում թվով երկրորդ ժողովուրդն են աբխազներից հետո։ Տեղաբնակ հայերը նշում են, որ հանգստացողները հիմնակում գալիս են ՌԴ-ից:

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի — Sputnik. Հայերն Աբխազիայում ապրում են արդեն շուրջ 200 տարի, հիմնականում համշենահայեր են, Տրապիզոնից, Վանից, Էրզրումից գաղթած հայեր: 16 հազար բնակչություն ունեցող Ռուսաստանին սահմանակից Աբխազիայի Գագրա քաղաքի մի կողմում ծովն է՝ կիպարիսների ու արմավենիների պուրակներով, մյուս կողմում՝ զառիվեր ձգվող լեռներն են:

Խորհրդային ժամանակաշրջանում սա Միության լավագույն առողջարաններից էր՝ հարյուրավոր հանգստյան տներով ու կառավարական վերնախավի առանձնատներով։ Տեղաբնակ հայերն ասում են, որ վերջին մի քանի տարիներին հանգստացողների թվի աճ է նկատվում:

Գագրայում այսօր մեծաթիվ հայեր են ապրում, նրանք Աբխազիայում թվով երկրորդ ժողովուրդն են աբխազներից հետո։ Տեղաբնակ հայերը նշում են, որ հանգստացողները հիմնակում գալիս են ՌԴ-ից:
 
«Հայաստանից այստեղ հանգստացող շատ քիչ է գալիս, բայց մենք հայաստանցի հայերի պակաս չենք զգում», — ասում է Լուսինար Գրիգորյանը, ով արդեն 40 տարի ապրում է Գագրայում:

Սկզբում չհասկացա տիկին Լուսինարի ասածը, բայց արդեն 3-րդ օրն ամեն ինչ պարզ էր, հայերն այստեղից մեկնում են Գագրա աշխատելու, ու նրանց հիմնական մասը կանայք են:
 
Գյումրեցի Ալվարդ Առաքելյանն արդեն 4 տարի շարունակ գարնանը՝ մայիս ամսին մեկնում է Գագրա և հոկտեմբերին վերադառնում հայրենիք: Ծովափում եգիպտացորեն, քաղցրավենիք և գարեջուր է վաճառում:

«Առավոտյան ժամը 8-ից մինչև երեկո ծանր բեռները ուսերիս քայլում եմ ծովի երկայնքով ու գովազդելով վաճառում ապրանքս: Շատ հաճախ ձայնիս տոնայնությունից է կախված` ապրանքս այդ օրը լավ կվաճառվի, թե ոչ»,- մեզ հետ զրույցում ասում է Ալվարդն ու ավելացնում` որքան ձայնը ուժեղ, հզոր լինի ու համոզիչ, հաճախորդներն այնքան շատ ապրանք կգնեն:
 
Ալվարդը պատմեց, որ այս գործի մասին իմացել է շատ պատահաբար:
 
«Հեռվից լսելն ուրիշ է, տեսնելը` ուրիշ: Երբ առաջին տարին եկա ու հաջորդ առավոտյան մոտ 20 կիլոգրամանոց պայուսակս առա, գնացի ծով, ասեցի՝ ես հաստատ երկար չեմ ձգի, բայց քանի որ Հայաստանից եկել էի, թասիբի հարց էր, մեռնեի էլ, պիտի մնայի ու աշխատեի»:
 
Ալվարդի ուսապարկում դրված է մի քանի շիշ գարեջուր, քաղցրավենիք, չորացած ձկներ, մի ձեռքին էլ 10 լիտրանոց  դույլ է, որի մեջ տաք եգիպտացորեն է, իսկ մյուս ձեռքում` արկղ, որի մեջ շարված է խմորեղենի տեսականին:
 
«Չեք պատկերացնի, թե ինչքան դժվար է էս ամբողջը առավոտից իրիկուն քարշ տալը ծովի էս ծայրից մյուս ծայրը: Դրա հետ մեկտեղ նաև պիտի գոռաս ինչքան ուժ ունես»,-ասում է Ալվարդը:
 
Մինչ խոսում էի Ալվարդի հետ, մեզ մոտեցավ մեկ այլ վաճառողուհի: Նա էլ էր Հայաստանից: Պարզվեց, որ ծովափում աշխատում են միայն Հայաստանից գնացած հայերը, այն էլ` կանայք:
 
«Սա էլ մեր խոպանն է»,- մեր զրույցին միացավ Անահիտը, ով արդեն 3 տարի է՝ առևտուր է անում ծովափում: «Եթե Հայաստանում սրա կեսն աշխատեմ, հաստատ էլ չեմ գա: Ինչու՞ պիտի աշխատանք չլիներ, որ մենք այսպես թափառական դառնայինք ու մեր երկրում աշխատանք չունենայիք: Մենք էլ ենք մարդ, մենք էլ ենք ուզում մարդավայել ապրել, բայց` մեր հողի վրա», –  ասում է Անահիտը:
 
Երբ կանանց տեսա, միանգամից հարց ծագեց` տեսնես նրանք ամուսին ունե՞ն: Ու անկեղծ ասած, անհարմար էի զգում նման հարց տալ: Սակայն նրանք ինձանից առաջ ընկան:
 
Անահիտի ամուսինը 10 տարի առաջ մեկնել է ՌԴ`արտագնա աշխատանքի: Սկզբում ընտանիքին կանոնավոր գումար է ուղարկել, որոշ ժամանակ անց գումարի չափը կամաց–կամաց նվազել է, իսկ վերջին մի քանի տարիներին` իսպառ վերացել: Պարզվել է` ամուսինը, ինչպես Անահիտն է ասում, «շեկ, սիրուն, ռուս է ճարել ու մոռացել նրանց գոյության մասին»:
 
«Է՜, աղջիկ  ջան, մինչ ամուսնանալը չէի էլ պատկերացնում, որ կգա մի օր, երբ երեխաներիս պահելու համար գումար կվաստակեմ նման տանջանքով, այն էլ` ընտանիքից, հայրենիքից հեռու»,- հուզված ասում է Անահիտն ու բացատրում, թե որն է իսկական ընտանիքը:
 
«Ընտանիքն այն է, որ ամեն իրիկուն հավաքվեն, խոսեն, միասին հաց ուտեն, իսկ իմ ընտանիքը… ես տարվա 6 ամիսն այստեղ եմ, վեց ամիսն` այնտեղ, բայց ուրիշ ճար չունեմ, միայն կասեմ, որ խոպանն իմ տունը քանդեց»:
 
Մինչ Անահիտն իր ընտանիքի պատմությունն էր պատմում, Ալվարդը հասցրեց որոշ չափով իր ապրանքը վաճառել ու մոտենալ մեզ. «Որ խոսենք ու մեր մասին պատմենք, քեզ ի՞նչ օգուտ»:

Ու չսպասելով իմ պատասխանին` շարունակեց. «Երբ ամուսնացա, ամուսինս չէր թողնում, որ անգամ խանութ գնամ. խանդում էր, ուր մնաց` աշխատեի: Ասում էր` դու նստի տանը ու ոչ մի բան մի արա: Հետո նրա գործերը վատացան, ասեց` ես գնում եմ խոպան, ու գնաց, էն գնալն էր, որ գնաց: Սկզբում հարազատներս, բարեկամներս, հարևաններս օգնում էին, հետո արդեն ամաչում էի, քանի որ պարտավոր չէին: Հիմա ճիշտ ա` «շան տանջանք» է, բայց երեխեքս հո՞ կուշտ են»:

Հ.Գ
Արևն արդեն մայր էր մտնում, լողափում հատուկենտ մարդիկ էին մնացել, բայց դեռ լսվում էին Ալվարդի ու Անահիտի ձայները` «горячий кукуруз,  пиво, рыба»:
 
 
Արմենուհի Գրիգորյան








Լրահոս
0