ՌԴ նախարարների կաբինետը հավանություն է տվել Հայաստանի հետ համատեղ ՀՕՊ համակարգի համաձայնագրին

© Sputnik / Александр Вильф / Անցնել մեդիապահոցКремль, Красная площадь в Москве
Кремль, Красная площадь в Москве - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ավելի վաղ Կուրաչենկոն հայտնել էր, որ Հայաստանի հետ միասնական տարածաշրջանային ՀՕՊ համակարգ ստեղծելու համաձայնագրի նախագիծն անցել է ներպետական համաձայնեցման գործընթացը և նախապատրաստվում է ստորագրման

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. ՌԴ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի հետ Կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության տարածաշրջանային միասնական համակարգ ստեղծելու համաձայնագրին և այն կներկայացնի նախագահի ստորագրմանը, հայտնում է նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ, գենարալ-լեյտենանտ Պավել Կուրաչենկոն հայտնել էր, որ Հայաստանի հետ տարածաշրջանային միասնական ՀՕՊ համակարգ ստեղծելու նախագծի համաձայնագիրն անցել է ներպետական համաձայնեցման գործընթացը և նախապատրաստվում է ստորագրման համար

Նա նաև ավելացրել է, որ ներկա պահին Ռուսաստանն աշխատում է Միասնական տարածաշրջանային ՀՕՊ համակարգերի ստեղծման ուղղությամբ Ղրղըզստանի և Տաջիկստանի հետ: Ղազախստանի հետ ՀՕՊ համակարգերի ստեղծման համաձայնագիրը ստորագրվել է 2013 թվականին:

«Ընդունել այս հարցի վերաբերյալ ՌԴ կառավարության նախագծը», – ասվում է հաղորդագրության մեջ։ —0-


Լրահոս
0