00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սերգեյ Լավրով. հայ` հոր կողմից, վրացի` մոր կողմից

© Sputnik / Рамиль Ситдиков / Անցնել մեդիապահոցВстреча Министра иностранных дел РФ С.В.Лаврова с Министром иностранных дел и международного сотрудничества Республики Южный Судан Б.Барнабой
Встреча Министра иностранных дел РФ С.В.Лаврова с Министром иностранных дел и международного сотрудничества Республики Южный Судан Б.Барнабой - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Լավրովը Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական համալսարանի (ՄՄՀՊՀ) շրջանավարտ է։ Նա կարիերա անող դիվանագետ է, սկսել է արտաքին գործերի նախարարության ամենացածր աստիճանից և հասել գերատեսչության ղեկավարի պաշտոնին և այն զբաղեցնում է արդեն ավելի քան 11 տարի

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Բուլղարական «Տրուդ» թերթը «Երկաթե դիվանագետ» վերնագրով հոդված է հրապարակել, որտեղ պատմվում է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի կենսագրության հետաքրքիր դրվագների մասին։

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մոլի ծխող է։ Երբ 2003 թվականին ՄԱԿ–ի կենտրոնակայանում ծխելու նկատմամբ արգելք մտցվելուց հետո գլխավոր քրտուղար Քոֆի Անանը նրան նկատողություն արեց` խնդրելով չծխել, Լավրովը պատասխանեց.

 

«Այս տունը պատկանում է ՄԱԿ–ի բոլոր անդամներին, իսկ Դուք պարզապես այն ժամանակավոր ղեկավարում եք»։

 

Եվ շարունակեց ծխել։

Քոֆի Անանը միակը չէ, ով տուժել է Լավրովի սուր լեզվից։ Իր բնակարանի սաունայում ռուս դիվանագետը պահում է մի հուշանվեր` քար, որի վրա գրված է. «Այս տեղում նախարար Լավրովը գրողի ծոցն ուղարկեց իր բրիտանացի գործընկեր Ջեք Սթրոյին»։ Այդ հուշանվերը ռուս դիվանագետի ընկերոջ ձեռքի աշխատանքն է, ով վկա է եղել այդ դեպքին։ Լավրովը նախկին կուրսեցիների հետ Կատուն գետի վրայով նավարկելիս պետք է զրուցեր Սթրոյի հետ։ Սակայն նա մի քանի անգամ հետաձգեց հեռախոսազանգը։ «Վերջապես ես խնդրեցի սիրալիր կերպով ասել գործընկերոջս, որ այսօր չեմ կարող զրուցել իր հետ», – պատմում է Լավրովը` ավելացնելով, որ իր ընկերն այդ խոսքերը բավական ազատ ձևով է մեկնաբանել։

Վերջերս Մոսկվայի առաջին դիվանագետը կտրուկ արտահայտվեց Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովի մասին։ Նա ասաց, որ ապշած է «Բորիսովի այն հայտարարությունից, որ Բուլղարիան, ԱՄՆ–ի շահերից ելնելով, հրաժարվել է Ռուսաստանի հետ էներգետիկ նախագծեր իրականացնել»։

«Ես անհարմար կզգայի ընտրողների առջև, երկրի առջև», – ասել է Լավրովը։

Բորիսովը խորհուրդ է տվել «ռուսներին ավելի ուշադիր լսել», իսկ մեր արտգործնախարար Դանիել Միտովը հայտարարել էր, որ «Լավրովի արտահայտությունները սահմանակից են անդաստիարակ պահվածքին»։

Լավրովը Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական համալսարանի (ՄՄՀՊՀ) շրջանավարտ է։ Նա կարիերա անող դիվանագետ է, սկսել է արտաքին գործերի նախարարության ամենացածր աստիճանից և հասել գերատեսչության ղեկավարի պաշտոնին և այն զբաղեցնում է արդեն ավելի քան 11 տարի: Նա տիրապետում է անգլերենին, ֆրանսերենին և սինգալերենին (այս լեզվով խոսում են Շրի Լանկայում, որտեղ եղել է նրա առաջին աշխատանքային գործուղումը) լեզուներին։ 1994 թվականին նա դարձել է ՄԱԿ–ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ։ Այնտեղ նա սկսել է անխոնջ կերպով տանել Կրեմլի ռազմավարական գիծը, որին անձամբ խորապես հավատում է, այն է`  Ռուսաստանի` որպես գերտերության դիրքի վերականգնում։

(«Ռուսաստանը նրա կրոնն է», – ասել է ամերիկացի դիվանագետներից մեկը):

Ինչպես նաև ԱՄՆ–ի գերիշխանության դեմ միջազգային ասպարեզում: Նա հիշվել է Անվտանգության խորհրդում բազմաթիվ վետոների կիրառմամբ, ինչի համար ստացել է «Միստր ոչ» մականունը։ Նրա կուռքերից մեկը Ալեքսանդր Գորչակովն է, ով շուրջ 30 տարի ռուսական կայսրության արտաքին գործերի նախարարն է եղել Ղրիմի պատերազմից հետո։ «Նրան հաջողվել է վերականգնել ռուսական ազդեցությունը Եվրոպայում պատերազմում կրած պարտությունից հետո, և նա դա արեց ոչ թե զենքի, այլ դիվանագիտության օգնությամբ», – ասել է Լավրովը Գորչակովի մասին։ Նա կարծում է, որ անցյալ դարի 90-ականները Ռուսաստանի համար կորցրած տարիներ էին, մի ժամանակ, երբ նրան նվաստացրել են։ Այսօր, Լավրովի կարծիքով, Ռուսաստանն ունի ներքին հզորություն, այն ուժեղ է տնտեսապես և հաջողությամբ լուծում է սոցիալական խնդիրները։ Այդ պատճառով նա կարող է իրեն թույլ տալ վարել «վստահ» արտաքին քաղաքականություն։

ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը նույնպես կարող էր կասկածի տակ դնել Լավրովի դաստիարակվածությունը։ Նա մի քանի անգամ հրաժարվել է զրուցել Քլինթոնի հետ հեռախոսով, իսկ մեկ անգամ նրան նույնիսկ հիստերիկ է անվանել։ Նրա հարվածի տակ պարբերաբար ընկել է նաև Հիլարիից առաջ այդ պաշտոնը զբաղեցրած Քոնդոլիզա Ռայսը։


«Նա հստակ գիտեր` որ կոճակին սեղմել, որպեսզի Ռայսը զայրանար», – հիշում էր Ռայսի թիմակից Դևիդ Քրամերը (David Kramer)։


Տեղյակ մարդիկ պնդում են, որ Լավրովի իբր անզուսպ արտահայտություններն իրականում լավ մտածված քայլեր են։ Ինչպես բացատրել է քաղաքագետ Գեորգի Միրսկին, «նա լավ դիվանագետ է։ Նա լավ գիտի` ինչն ինչոց է։ Ինչ էլ որ ասի, նա միշտ արտացոլում է պաշտոնական Մոսկվայի դիրքորոշումը»։

Սերգեյ Լավրովը ծնվել է 1950 թվականի մարտի 21-ին, հոր կողմից նա հայ է, մոր կողմից` վրացի։ Գիմնազիան ավարտել է արծաթե մեդալով։ Լինելով ՄՄՀՊՀ երրորդ կուրսի ուսանող` ամուսնացել է, կնոջ` Մարիայի հետ դաստիարակում է մեկ դուստր։ Հետաքրքրվում է սպորտով և ազատ ժամանակ զբաղվում է սիրած մարզաձևերով` դահուկ, ֆուտբոլ և ռաֆթինգ։ Նրա հոբբին բանաստեղծություններ գրելն է, նա ՄՄՀՊՀ  օրհներգի հեղինակն է։ Կիթառ է նվագում և քաղաքական անեկդոտներ հավաքում, որոնցից շատերն անգիր գիտի և շատ է սիրում դրանք պատմել։

Նրա մասին.


«Իմաստուն և սրամիտ»

ՄԱԿ–ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անան. «Ես սովորեցի գնահատել և՛ նրա սրամտությունը, և՛ նրա իմաստությունը։ Նրան ընկեր եմ համարում»:

«Նա ամենահարգված մարդկանցից է»

Ավստրիայի նախկին արտգործնախարար Ուրսուլա Պլասնիկ (Ursula Plassnik). «Նա համաշխարհային ասպարեզում ամենախելացի, տեղեկացված և հարգված ներքաղաքական խաղացողներից մեկն է»։

«Անգնահատելի մասնագետ»

Ամերիկացի դիվանագետ, ՄԱԿ–ում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Հոլբրուք  (Richard Holbrooke, մահացել է 2010 թվականին). «Նա անկրկնելի դիվանագետ է, ով Մոսկվայի իր տերերին ծառայում է ինտելեկտով, էներգիայով և ոչ պակաս մեծամտությամբ»։

«Ժամանակակից ամենալավ դիվանագետներից մեկը»

Բուլղարիայի փոխվարչապետ, աշխատանքի և սոցիալական քաղաքականության նախարար, նախկին արտգործնախարար Իվայլո Կալֆին. «Ժամանակակից ամենալավ դիվանագետներից մեկը։ Մարդ, ով շատ լավ որոշում է իր առջև դրված նպատակները և ընտրում դրանք պաշտպանելու միջոցը: Երբեմն հումորով, երբեմն` հեգնանքով, երբեմն էլ` սուր ռեակցիայով»։

Զվարճալի դեպք` կապված Հիլարի Քլինթոնի հետ


Հիլարի Քլինթոնը 2009 թվականին Սերգեյ Լավրովի հետ Ժնևում հանդիպման ժամանակ նրան «Ռեսթարթ» կոճակ է նվիրել` ի պատիվ Ռուսաստանի և ԱՄՆ–ի միջև հարաբերությունների վերբեռնման։ Սակայն ռուսերեն այն սխալ էր գրված, և «վերբեռնում» բառի փոխարեն, գրված էր «գերբեռնում»։ Լավրովը բաց չթողեց սխալը մատնանշելու հնարավորությունը և հայտնարարեց, որ այդ կոճակը կդնի իր աշխատասեղանին։ Քլինթոնի խորհրդական Ֆիլիպ Ռայնսը  (Philippe Reines)  խնդրեց ռուսական կողմին` որոշ ժամանակով վերադարձնել կոճակը, որպեսզի նա ուղղի սխալը` ասելով, որ եթե ինքն այդ չանի, Քլինթոնը իրեն Սիբիր կուղարկի։ «Ինչ–որ պահի ես իսկապես մտածում էի այդ մասին», – իր հուշագրերում խոստովանել է Քլինթոնը։

Լրահոս
0