Գիտնականները տեսել են երկու հսկայական աստղերի «մահվան համբույրը»

© Sputnik / Անցնել մեդիապահոցВосход Луны над планетой Земля
Восход Луны над планетой Земля - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
VFTS 352 կրկնակի համակարգի և Երկրի հեռավորությունը 160 հազար լուսային տարի է կազմում, կազմված է երկու տաք, վառ ու մեծ աստղից, որոնք մեկ երկրային օրում ամբողջական պտույտ են կատարում ծանրության ընդհանուր կենտրոնի շուրջ

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի- Sputnik. VFTS 352 կրկնակի համակարգի և Երկրի հեռավորությունը 160 հազար լուսային տարի է կազմում, համակարգը գտնվում է Մորմի միգամածությունում և, հնարավոր է, մոտենում է իր գոյության դրամատիկ վախճանին. համակարգի բաղադրիչները կա՛մ կվերածվեն հսկա աստղի, կա՛մ կրկնակի սև խոռոչ կդառնան:

Ինչպես գրում է popmech.ru-ն, VFTS 352 համակարգը կազմված է երկու տաք, վառ ու մեծ աստղից, որոնք մեկ երկրային օրում ամբողջական պտույտ են կատարում ծանրության ընդհանուր կենտրոնի շուրջ: Այս զույգ աստղերի կենտրոնների միջև եղած տարածությունն ընդամենը 12 միլիոն կիլոմետր է:

Աստղերի մակերեսները դիպչում են իրար և յուրահատուկ կամուրջ ձևավորում: VFTS 352-ը ոչ միայն իրար դիպչող կրկնակի աստղերի համակարգ է, այլ նաև՝ ամենաթեժը. համակարգում ներառված աստղերի ջերմաստիճանը գերազանցում է 40 հազար աստիճանը:

Նման էքստրեմալ աստղերն առանցքային դեր են խաղում գալակտիկաների էվոլյուցիայի մեջ. համարվում է, որ հենց դրանք են այնպիսի տարրերի գլխավոր արտադրողը, ինչպիսին թթվածինն է: Աստղագետների գնահատականով՝ համակարգի նյութի 30 տոկոսը «օգտագործվում է համատեղ»:

VFTS 352-ի նման համակարգերը չափազանց հազվադեպ են. աստղերի կյանքի այդ փուլը շատ կարճ է, այն արձանագրելու հավանականությունը՝ չափազանց փոքր:

Դրանցից մեկը երկու աստղերի միաձուլումն է, որի արդյունքում, ամենայն հավանականությամբ, առաջանում է հսկայական միայնակ աստղ, որն արագ պտտվելու դեպքում կարող է հզոր պայթյուն առաջացնել տիեզերքում:

Երկրորդ դեպքում երկու աստղերը կարող են չմիաձուլվել: Այդ դեպքում օբյեկտները կգնան զարգացման նոր ճանապարհով, որը նման չէ դասական աստղային էվոլյուցիային: Համակարգի բաղադրիչները կպայթեն, և արդյունքում կձևավորվի սև խոռոչների նեղ զույգ, որը գրավիտացիոն ալիքներ կճառագի:

Լրահոս
0