Մուշեղ Գալշոյան. կյանքն ու արվեստը մի ֆիլմում

© Sputnik / Асатур ЕсаянцПремьера фильма о советском сценаристе, талантливом писателе и патриоте своей страны Мушеге Галшояне состоялась в Ереване
Премьера фильма о советском сценаристе, талантливом писателе и патриоте своей страны Мушеге Галшояне состоялась в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ֆիլմը պատմում է գրող Մուշեղ Գալշոյանի կյանքի և գործունեության մասին: Գրող, որի հոգու խորքում մեծ վերք էին թողել հայ ժողովրդի կոտորածները

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի- Sputnik. Երեկ Երևանում ցուցադրվեց սցենարիստ, տաղանդավոր գրող և հայրենասեր Մուշեղ Գբալշոյանի մասին պատմող ֆիլմը, որը նվիրված էր Մուշեղ Գալշոյանի 80-ամյակին և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Ֆիլմը պատմում է գրողի կյանքի և գործունեության մասին: Գրող, որի հոգու խորքում մեծ վերք էին թողել հայ ժողովրդի կոտորածները:

Մեծ եղեռնը հանգիստ չէր տալիս գրողին: Նա մշտապես խոսում ու գրում էր այդ մասին, զրուցում եղեռնից մազապուրծ եղած մարդկանց հետ, ամեն ինչ անում, որ մարդկությունը հասկանա, թե ինչ է իրականում Հայոց ցեղասպանությունը:

Ջերմ արձագանքներ

Ֆիլմում գրողները, պոետները, հրապարակախոսներն ու արվեստի գործիչները ջերմությամբ խոսում են Գալշոյանի մասին, հուշեր պատմում:

Ֆիլմի ռեժիսոր Տարոն Ղափլանյանը պրեմիերայից առաջ նշեց, որ վաղուց է ցանկացել ֆիլմ ստեղծել Գալշոյանի մասին, քանի որ լավ էր ճանաչում նրան:

© Sputnik / Асатур ЕсаянцՌեժիսոր Տարոն Ղափլանյանը
Режиссер фильма Тарон Капланян - Sputnik Արմենիա
Ռեժիսոր Տարոն Ղափլանյանը

«Նրա մասին շատ ֆիլմեր ու հաղորդումներեն նկարահանվել, բայց բոլոր աշխատանքները շատ ստանդարտ են եղել: Ուստի ես որոշեցի անդրադառնալ նրա ակնարկներին, որոնք արդիական են նաև այսօր: Ֆիլմի հիմնական թեման Գալշոյանի ակնարկներն են»,- նշեց Ղափլանյանը:

Ռեժիսորն ընդգծեց, որ Գալշոյանը երբեք ավելորդ ոչինչ չի խոսել, բոլորին բարիք է մաղթել և միաժամանակ շատ բարդ կյանք է ունեցել… Ֆիլմի նկարահանումներին մասնակցել է նաև անվանի գրողի աղջիկը՝ Սիրանույշ Գալշոյանը: Հենց նա էլ գրել է ֆիլմի սցենարը:

Ֆիլմի պրեմիերային ներկա էր նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

© Sputnik / Асатур ЕсаянцՖիլմի պրեմիերային ներկա էր նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը
На премьере фильма присутствовал мэр города Ереван Тарон Маргарян - Sputnik Արմենիա
Ֆիլմի պրեմիերային ներկա էր նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը

Մի քիչ կենսագրություն

Խորհրդային գրող և սցենարիստ Մուշեղ Գալշոյանը ծնվել է 1933թ.-ին Մեհրիբան գյուղում: Ավարտել է գյուղատնտեսական ինստիտուտը, որոշ ժամանակ աշխատել մասնագիտությամբ, հետո աշխատանքի անցել շրջանային թերթում: «Ավանգարդ» թերթում և «Գարուն» ամսագրում աշխատած տարիներին, լրագրական հոդվածներին զուգընթաց, գրել է  իր առաջին վիպակը՝ «Ձորի Միրոն», որը նրան բերեց հասուն գրողի համարում։ Հետո մեկը մյուսին հաջորդեցին պատմվածքները՝ հավատարմության, ոգու ամրության և տոկոնության մասին: Մուշեղ Գալշոյանը մահացել է 1980 թվականին Կաթնաղբյուր գյուղում, հրացանի պատահական կրակոցից։

Լրահոս
0