00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Այս պահից սկսած մտածեք հաղթած լինելու մասին․Բագրատ Սրբազան
13:07
0 ր
Լեո Նիկոլյան
Չեմ դադարեցնի հացադուլը, քանի դեռ չեմ մտել Հայաստան․Նիկոլյան
13:08
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իմ արև. Հայաստանի «գաստրոնոմիական» զբոսաշրջության առանձնահատկությունները

© Andrew BehesnilianМонастырь Хор Вирап
Монастырь Хор Вирап - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բրենդի: Հայաստանում անհնար է հանդիպել մեկին, որն այդ խմիչքը «բրենդի» կանվանի: Հայաստանում այն միայն ու միայն «կոնյակ» են կոչում

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի- Sputnik. Pravo.ru պորտալի գլխավոր խմբագիր Բորիս Բոլտյանսկին lenta.ru-ի էջում պատմել է, թե ինչպես է Հայաստանը վերածվում «գաստրոնոմիական» զբոսաշրջության կենտրոնի:

Երբ վարձույթում հայտնվեց «Առանց սահմանների» կինոկատակերգությունը, որի գործողությունները ծավալվում են Անդրկովկասում, աշխարհը կրկին հիշեց այս տարածաշրջանի մասին:

Բրենդի: Հայաստանում անհնար է հանդիպել մեկին, որն այդ խմիչքը «բրենդի» կանվանի: Հայաստանում այն միայն ու միայն «կոնյակ» են կոչում

Հայկական բրենդին այդպես անվանելու համար գլխավոր փաստարկ են ծառայում այն պարգևները, որոնք «շուստովյան կոնյակը» նվաճել է անցած դարասկզբին ֆրանսիական ցուցահանդեսներում:

Դեռ 1909թ.-ին ֆրանսիական կառավարությունն օրենք է ընդունել կոնյակի պաշտպանության մասին, որը հստակ սահմանել է Cognac անվան իրավունքի սահմանները: 1920թ.-ին շուստովյան գործարաններն ազգայնացվել են, և լռել են վեճերն այն մասին՝ Արարատյան դաշտում կոնյա՞կ են պատրաստում, թե՞ բրենդի:

Հայաստանը բոլոր անհրաժեշտ բաղադրիչներն ունի «գինու» զբոսաշրջությունը զարգացելու համար, քանի որ Հայաստանում խաղողի այնպիսի տեսակներ են աճում, որոնք, լեգենդի համաձայն, ոչ մի տեղ չեն աճում, բացի հայկական հողից: Պատճառը ֆիլոքսերային որթն է: Արարատյան դաշտի հրաբխային հիմքն այնքան աղքատ է և բարակ, որ եվրոպական խաղողի այգիները ոչնչացնող վնասակար ուտիճներն այստեղ չեն ապրում: Դե իսկ հայկական գինեգործության գլխավոր առասպելն էլ վկայում է, որ խաղողի առաջին վազերն այս հողում տնկել է Նոյը, և նա է առաջինը համտեսել քաղցր գինին:

Բիբլիական Արարատը՝ երկրի խորհրդանիշը, Հայաստանի գլխավոր ապրանքանիշն է դարձել: Լեգենդար բրենդին թորելիս օգտագործվում են բացառապես Արարատյան դաշտի սպիտակ խաղողի տեղական տեսակները՝ Ոսկեհատ, Գառանդմակ, Չիլար, Մսխալի, Կանգուն, Բանանց, Կախեթ և Մսխալի: Այնպես որ, եթե Հայաստանի կառավարությունը որոշի օրենք ընդունել«Կոնյակի պաշտպանության մասին», ապա օրենքի կանոնները սահմանելը դժվար չի լինի:

Այս հողն առանձնանում է ոչ միայն հրաբխային հողի աղքատ շերտով և շոգ կլիմայով, որի շնորհիվ խաղողի մեջ բավականաչափ շաքար է կուտակվում, այլ նաև՝ խաղողի այգիները շրջապատող մրգատու այգիներով: Հնեցված կոնյակների բույրն իր մեջ պահպանում է դեղձի և ծիրանի, հայկական քաղցր չրերի նրբերանգներն ու հրաբխային տուֆի թեթև ելևէջները, որոնք յուրահատուկ «հանքայնություն» են հաղորդում խմիչքին:

«Արարատ» կոնյակի գործարանի գլխավոր շենքը կառուցվել է կարմիր տուֆից: Այս գործարանը բոլոր «էթնոգաստրոնոմիկ» և էքսկուրսիոն այցելությունների պարտադիր կետն է: Ավելի լավ է համտեսի գնալ վաղ առավոտյան. համի զգայարանները դեռ թարմ են, զգացողությունը՝ սուր, և բոլորովին դժվար չէ ըստ հնեցման աստիճանի տարբերել գավաթների մեջ լցված կոնյակը:

Չհնեցված խմիչքը «հարվածում» է սպիրտով, իսկ հնեցվածն ապշեցնում է իր հզորությամբ: Եթե բախտ վիճակվի, համտեսից առաջ այցելեք կոնյակի յուրաքանչյուր արտադրության «սրբատեղ»՝  կոնյակի հին սպիրտերի պահոց (դրանցից մի քանիսն ավելի քան 100 տարեկան են), որոնց օգնությամբ վարպետ կոնյակագործները խմիչքը կատարելության են հասցնում:

Վաղ համտեսից հետո, իհարկե, կարելի է շուկա գնալ, բազմագույն սուջուխ գնել, ընկույզի մուրաբա, աղի պանիր: Բայց ավելի լավ է գնալ Հանրապետության հրապարակ և Աբովյան փողոցով բարձրանալ «Դոլմամա» ռեստորան:

«Հայկական խոհանոցն Ասիայի և Անդրկովկասի հնագույն խոհանոցներից է»: Վիլյամ Պոխլեբկինի գրքից արված այս մեջբերումը, որպես կանոն, սահմանափակում է ոչ իմացասեր զբոսաշրջիկի գիտելիքները: Բայց «Դոլմամայում» հայկական գաստրոնոմիային շատ լուրջ են մոտենում: Այստեղ terroir հասկացությունը դատարկ բառ չէ: Ձեր աղցանում այծի պանիրը կլինի հենց Եղեգնաձորի շրջանից: Եվ ով ինչպես կուզի, թող հասկանա, բայց պետք է խոստովանել, որ եղեգնաձորցիները կարողացել են պանիրն այնքան հնեցնել, որ այն կատարյալ համ ու բաղադրություն ունենա:

Կարևոր է հիշել, որ Հայաստանում գիտակցված ուտել հնարավոր է օրական միայն մեկ անգամ: Ձեր կամքի ուժը չի բավականացնի, որպեսզի թողնեք սեղանը՝ առանց ճաշակելու տեղի բարիքները: Հիմարություն կլինի չճաշակել նրբահամ տոլման, հրաժարվել քյուֆթայից, գառան մսից պատրաստված ուտեստից՝ համեմված կծու պղպեղով: Բայց իսկական հանցագործություն կլինի խաղողի տերևների մեջ պատրաստված լորի մսից հրաժարվելը:

Իսկ գինին ցուցադրում է հայկական գինեգործության նվաճումները, գաստրոնոմիկ ցանցերն առաջարկում են համադրել տեղական գինիները տեղական մթերքների հետ: Արմավիրում աճող շարդոնեն, որն առանձնանում է ցիտրուսների, անանասի և սպիտակ սալորի բույրերով, հիանալի համադրվում է Եղեգնաձորի պանրի հետ, իսկ ճագարի գուլյաշը՝ մուգ կարմիր «Արենիի» հետ: Բայց հենց բանը հասնում է աղանդերին, կրկին «բեմ է բարձրանում» կոնյակը, և թարմ փախլավայի և 20-ամյա կոնյակի համադրությունը դառնում է կատարյալ:

Հետո արդեն մինչև ուշ գիշեր կարելի է զբոսնել Երևանի փողոցներով՝ ընթացքում  վայելելով թունդ հայկական սուրճը՝ մեկ բաժակ թթի, հոնի, տանձի կամ ծիրանի օղիով: Երեկոյան այցելել MalkhazJazzClub և ցանկալի է, որ դաշնամուրի մոտ լինի հենց Մալխասը:

Լրահոս
0