«Պատրիսիա» փոթորիկը հետզհետե թուլանում է

© TVCУраган в Тихом океане
Ураган в Тихом океане - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Օդերևութաբանները կանխատեսում են, որ «Պատրիսիան» շուտով արևադարձային ուժեղ քամու կվերածվի

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի — Sputnik. Պատմության մեջ գրանցված ամենահզոր փոթորիկը՝ «Պատրիսիան», որը վաղ առավոտյան Մեքսիկայի ափ է հասել, թուլացել է՝ հինգերորդ կարգից հասնելով չորրորդի, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ԱՄՆ-ի՝ փոթորիկներին հետևող ազգային կենտրոնին:

Ցամաք հասնելու պահին փոթորկի ներսում քամու արագությունը կազմել է 325 կմ/ժ: Այդ պահին փոթորկի ուժը հասել է հինգերորդ՝ ամենաավերիչ կարգի:

Թեև տարերքն առայժմ զգալի ավերածությունների և զոհերի պատճառ չի դարձել, այնուհանդերձ Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոն բնակչությանը նախազգուշացրել է, որ աղետի վտանգը դեռ չի վերացել:

Ուրբաթ երեկոյան Պենյա Նյետոն հեռուստաուղերձով դիմել է մարդկանց: «Ես պնդում եմ, որ մենք պետք է զգոն լինենք, քանի որ փոթորիկը մտնում է ազգային տարածք, բացի այդ անձրևներ են սպասվում խաղաղօվկիանոսյան ափում և երկրի կենտրոնական ու հյուսիսարևելյան նահանգներում»,- ասել է նա:

Ներկա պահին փոթորկի ներսում քամու արագությունը 215 կմ/ժ է կազմում:

Օդերևութաբանները կանխատեսում են, որ օրվա ընթացքում «Պատրիսիայի» ուժը կարող է թուլանալ հասնել երրորդ կարգի, իսկ շաբաթ առավոտյան այն փոթորկից կարող է վերածվել արևադարձային ուժեղ քամու:

Լրահոս
0