00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում միշտ պետք է ընտրություն կատարես լավի ու լավագույնի միջև

© Photo : Stock Photo / Անցնել մեդիապահոցАрмянский коньяк
Армянский коньяк - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում գտնվելու ողջ ժամանակահատվածում օտարերկրյա հյուրերը պետք է մշտապես ընտրություն կատարեն՝ լա՞վ կոնյակ, թե՞ շատ լավ կոնյակ, ու վերջում երկուսն էլ վերցնեն

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանում գտնվելու ժամանակ օտարերկրյա հյուրերը ստիպված են մշտապես ընտրություն կատարել՝ լա՞վ կոնյակ, թե՞ շատ լավ կոնյակ: Ու ստիպված երկուսն էլ վերցնում են:

Երբ Երևան ես մտնում «Զվարթնոց» օդանավակայանի կողմից, վարորդը կամ էքսկուրսավարն անպայման ցույց են տալիս մայրաքաղաքի երկու գլխավոր տեսարժան վայրերը: Ծովակալ Իսակովի պողոտայի վերջում նախ ցույց են տալիս «Արարատ» կոնյակի գործարանը («АrАrАt»), իսկ հետո՝ Հաղթանակի կամրջից աջ՝ Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատը («Արարատ-Նոյ»):

Կարելի է ասել՝ «վերակառուցումից» առաջ այս ամենը մեկ ձեռնարկություն էր՝ Ներսես Թաիրյանի գինու-կոնյակի առաջին գործարանը Հայաստանում, ստեղծվել էր նույն վայրում, որտեղ մի ժամանակ կանգնած էր եղել Երևանի բերդը,  իսկ 1899թ.-ին գործարանը գնել էր ռուս արդյունաբերող Նիկոլայ Շուստովը: Բայց այսօր մրցակցություն պահանջող ազատ շուկայի օրենքների համաձայն, «АrАrАt»-ը և «Արարատ-Նոյը» մրցակցում են միմյանց հետ անվանի կորպորացիաների նման, ինչպես օրինակ՝ «Կոկա-կոլան» և «Պեպսի-կոլան»: Թեև պետք է նշել, որ Հայաստանում տեսակավոր կոնյակների այլ անվանի արտադրողներ էլ կան:

Չեմ ուզում մանրամասն գրել, թե որոնք են այդ ձեռնարկություններից յուրաքանչյուրի առավելությունները. թող այդ գործը մնա կոնյակի, բրենդիի, մադերայի և այլ խմիչքների սիրահարներին, ուղղակի ուշագրավ է այն փաստը, որ Երևանը հյուրերին դիմավորում է բարձրակարգ կոնյակով և կոնյակով էլ ճամփա դնում, քանի որ «Զվարթնոց» օդանավակայանի դյութի-ֆրի խանութում կանգնում ես ընտրության առաջ՝ ի՞նչ վերցնել՝ «АrАrАt», թե՞ «Նոյ»:

Ահա այսպես Հայաստանում գտնվելու ողջ ժամանակահատվածում օտարերկրյա հյուրերը պետք է մշտապես ընտրություն կատարեն՝ լա՞վ կոնյակ, թե՞ շատ լավ կոնյակ, ու վերջում երկուսն էլ վերցնեն:

Անձամբ ես կարծում եմ, որ Հայաստանում բազմաթիվ այլ տեսարժան վայրեր կան, և եթե խոսեմ երկրի ու ազգի խորհրդանիշների մասին, ես իհարկե կընտրեմ Մատենադարանն ու Էջմիածինը: Սակայն առանց աշխարհահռչակ հայկական կոնյակների այդ երկրի պատկերն ու դիմանկարը թերի կլինեն: Չէ՞ որ հին Հայաստանը, Արարատ լեռան մոտ փռված խաղողի այգիներով դաշտերը համաշխարհային գինեգործության օրրան են դարձել: Եվ դա այսօր պետք է ոչ միայն հիշել, այլ նաև ամեն կերպ օգտագործել երկրի տնտեսությունն ու մշակույթը զարգացնելու համար:

Ենթադրում եմ, որ ինչպես 120 տարի առաջ հայկական տնտեսության զարգացման խթան հանդիսացան շուստովյան կոնյակի գործարանները, այնպես էլ այսօր Ռուսաստանը կրկին կարող է կատալիզատոր դառնալ Հայաստանում այս ոլորտը զարգացնելու համար, թեև արդեն, ամենայն հավանականությամբ, ոչ այնքան  ներդրողի, որքան ամենաշահագրգիռ սպառողի դերում:

Գաղտնիք չէ, որ հայկական կոնյակները ԽՍՀՄ-ում ամենապահանջված ոգելից խմիչքներից մեկն էին: Այդպես է նաև այսօր: Ընթացիկ տարվանից առանձնահատուկ հեռանկարներ են բացվում հայկական կոնյակները Ռուսաստան արտահանելու համար:

Հարցը միայն այն չէ, որ 2015թ.-ի հունվարից Հայաստանը դարձել է Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ և իր արտադրանքի երաշխավորված իրացում ստացել ԵՏՄ տարածությունում, այլ նաև այն, որ Արևմուտքի՝ Ռուսաստանի նկատմամբ սահմանած տնտեսական պատժամիջոցների պայմաններում անդրծովյան կոնյակները կտրուկ թանկացել են: Թանկացել է նաև հայկական կոնյակը, բայց ոչ այնքան, որ անհասանելի դառնա ռուս սպառողի համար:

Ինչպես պնդում են ռուս փորձագետները, վերջին տարում Ռուսաստանում սպառվող կոնյակի և բրենդիի ընդհանուր ծավալում զգալիորեն ավելացել է հայկական արտադրանքի մասնաբաժինը: Նշանակում է՝ հայկական արտադրանքն ամուր դիրքեր է գրավել ռուսական շուկայում և բարենպաստ հեռանկարներ ունի:

Այլ իրավիճակ է գինու դեպքում: Այստեղ Հայաստանը բազմաթիվ մրցակիցներ ունի, և այդ պատճառով էլ նույն ռուս սպառողը, օրինակ, դեռ չի զգացել հայկական գինիների յուրահատուկ գրավչությունը. նա պարզապես չի կարողանում հայկական գինին առանձնացնել գինիների այն ընդհանուր բազմազանությունից, որ ներկայացնում են ռուսական սրճարաններն ու ռեստորանները:

Օրինակ՝ Մոսկվայում և այլ քաղաքներում ակտիվ զարգանում են վրացական ռեստորանները, որոնք բնականաբար առաջ են մղում վրացական խմիչքը: Իսկ ահա հայկական ռեստորանները Ռուսաստանում քիչ են, բայց ինձ թվում է, որ սա բիզնեսի այն ուղղությունն է, որը որոշակի հեռանկարներ ունի:

Ի դեպ, Ռուսաստանում հայկական խոհանոցի հեռանկարների վերաբերյալ նկատառումս վերաբերում է բացառապես հայկական գինիների առաջխաղացման հնարավորություններին: Եթե վերադառնանք կոնյակին, ապա այս դեպքում իրավիճակն առանձնահատուկ է:

Հայտնի է, որ կոնյակը և բրենդին գրեթե չեն օգտագործվում ազգային խոհանոցում: Դրանք համարվում են հեղինակավոր, որակյալ, բացառիկ խմիչքներ, սեղանին դրվում են որպես միակ խմիչք, և անպայման չէ, որ հետը նախուտեստ լինի: Օրինակ՝ Հայաստանում կարծում են, որ կոնյակը համադրվում է ցանկացած ուտելիքի հետ և կոնյակի հետ առաջարկում են սուրճ, շոկոլադ, հյութեղ խաղող և սիգար, երբեմն՝ պանիր և սառույցով ջուր:

Պետք է ասել, որ Հայաստանում  կոնյակի մատուցումը մշակված ու մտածված է մինչև վերջին մանրուքը, այս խմիչքը համաշխարհային շուկաներում պահանջարկ է վայելում նաև բազմաթիվ առասպելների շնորհիվ:  Այսօր նույնը պետք է հայկական գինիներին՝ առասպել և բրենդավորում:

Հայկական գինիներն արտադրվում են խաղողի տեղական տեսակներից. հենց այդ փաստն արդեն շարժում է գինեսերների հետաքրքրությունը:  Հայկական գինին հնագույն պատմություն և ուշագրավ աշխարհագրություն ունի: Եվ այդ ամենը շատ լավ հիմք են հանդիսանում, որ գինու շուկան զարգանա հենց Հայաստանում և արտահանվի Ռուսաստան և այլ երկրներ:

Ի դեպ, օրերս տեղեկություն է հրապարակվել, որ Հայաստանում խաղողի բերքը զգալիորեն գերազանցել է անցած տարվա ցուցանիշները և կազմել 301 հազար տոննա՝ անցած տարվա 264 հազար տոննայի դիմաց:  Հիանալի ցուցանիշ է: Այժմ միայն պետք է խաղողի այդ քանակը վերածել որակի, որպեսզի թե՛ հայ, թե՛ ռուս սպառողները ընտրություն կատարեն լավի և լավագույնի միջև:

ԵվրԱզԷսի ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպյոխին

Լրահոս
0