00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես է հայ աղջիկը տորթեր պատրաստում համաշխարհային աստղերի համար

© http://novostink.ruКак армянская девушка готовит торты для мировых звезд
Как армянская девушка готовит торты для мировых звезд - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ֆլորա Աղաբաբյանի մեկ տորթի նվազագույն արժեքը 20-25 հազար դոլար է

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի- Sputnik. Ֆլորա Աղաբաբյանը միջազգային շեֆ-հրուշակագործ է, տորթերի դիզայներ: Նրա աշխատանքներից շատերը արվեստի գործեր են համարվում և պահվում թանգարաններում: Տորթերի արժեքը տասնյակ հազարավոր դոլարների է հասնում:

Ֆլորա Աղաբաբյանը ծնվել է Երևանում: Փոքր տարիքից զբաղվել է պարով և համոզված է եղել, որ ապագայում հայտնի պարուհի է դառնալու: Սակայն 16 տարեկանում նրա ծրագրերը փոխվել են: Ժամեր շարունակ տանջվել է և բիսկվիտից, շաքարից, հարած սերուցքից ու շոկոլադից տիկնիկներ ու նախշեր է ստացել: Եվ հենց այդ ժամանակ էլ հասկացել է՝ կոչումը խոհարար է:

«Երկու անգամ դիմել եմ Թատերական համալսարան, բայց չեմ սովորել այնտեղ:  Մանկուց սիրում էի համեղ բաներ թխել, դեռ այն ժամանակ գիտեի, որ հրուշակագործ-դիզայներ եմ դառնալու»,- պատմում է Ֆլորան:

Ինչպես պնդում է Ֆլորան, ինքնուրույն է սովորել տորթեր թխել, ֆիգուրներ պատրաստել և հարսանեկան տորթեր զարդարել: Ռուսաստանում նույնիսկ հրուշակեղենի սեփական խանութ է ունեցել, որը փակվել է: Այդ ժամանակ որոշել է հաջողություն փնտրել  ԱՄՆ-ում և տեղափոխվել է Գլենդել՝ իր ամերիկյան երազանքը գտնելու:

© http://novostink.ruՖլորա Աղաբաբյան
Флора Агабабян - международный шеф-кондитер и дизайнер тортов  - Sputnik Արմենիա
Ֆլորա Աղաբաբյան

«Քանի որ անգլերեն չգիտեի, փորձում էի աշխատանք գտնել հայերի մոտ: Հրուշակեղենի մի խանութից մյուսն էի անցնում և առաջարկում իմ ծառայությունները: Բայց ամեն ինչ անհույս էր, մինչև ինձ զանգահարեցին Լաս Վեգասից»,- պատմում է նա:

Մեկնելով Լաս Վեգաս՝ Ֆլորան աշխատել է իրանահայերի մոտ: Յոթ ամիս աշխատելուց հետո կրկին սկսել է աշխատանք որոնել:

«Սկզբում աշխատել էի օրական 20 ժամ, առանց դադարի: Եվ այդպես ամեն օր, հետո առաջարկ ստացա «Bellagio Hotel in Paradise»-ից՝ ֆրանսիական ծագում ունեցող անվանի ամերիկացի հրուշակագործից: Մեր հանդիպման ժամանակ նա ինձ խնդրեց տորթ պատրաստել: Ես թխեցի այն, նա գոհ մնաց և խոստացավ օգնել ինձ: Հաջորդ օրն ինձ մի քանի տեղից զանգեցին: Անցնելով բոլոր հարցազրույցները՝ ինձ ընդունեցին, բայց ես ընտրեցի «Wynn» խաղատուն-հյուրանոցը»,- հիշում է Ֆլորան:

«Wynn» խաղատուն-հյուրանոցը Նևադա նահանգի ամենահեղինակավոր և թանկարժեք հյուրանոցներից է: Արդեն ավելի քան 10 տարի է՝  Ֆլորա Աղաբաբյանն աշխատում է այստեղ, և եթե նախկինում նա տորթեր էր թխում, ապա հիմա զբաղվում է միայն դրանց դեկորացիայով:

«Մենք հրուշակագործների շատ մեծ թիմ ունենք: Սկզբից ես ծրագիր եմ կազմում, թե ինչպիսին է լինելու մեր ապագա տորթը (ինչ ֆիգուրներով, ծաղիկներով): Մեկը խմոր է պատրաստում, մյուսը՝ միջուկը, մի քանիսը հետևում են շոկոլադին և մանր դետալներ պատրաստում դեկորացիաների համար: Իսկ ես հավաքում եմ այդ ամենը և ձևավորում մեր տորթը»,- պատմում է հրուշակագործը:

Ֆլորան տարբեր միջազգային մրցույթների է մասնակցել և բազմաթիվ պարգևների արժանացել: Այսօր նրա ստեղծագործությունները մեծ պահանջարկ ունեն այնպիսի աշխարհահռչակ աստղերի շարքում, ինչպիսիք են Սելին Դիոնը, Ուիլ Սմիթը, Քիմ Քարդաշյանը, Դոնալդ Տրամպը, Մել Գիբսոնը, Սաուդյան Արաբիայի արքայադուստրը, Սթիվ Վինսը, Ջենիֆեր Լոպեսը, Ջենիֆեր Լավ Հյուիթը, Անդրե Աղասին և Մայքլ Ջորդանը: Ֆլորա Աղաբաբյանի մեկ տորթի նվազագույն արժեքը 20-25 հազար դոլար է:

Լրահոս
0