00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Սուրեն Սուրենյանց
Գազի խողովակն Ադրբեջանն օգտագործելու է որպես ճնման գործիք.Սուրենյանց
09:48
5 ր
Լևոն Ստեփանյան
Տավուշում սահմանազատման հետևանքով կորցնում ենք մեզ համար նպաստավոր բարձունքները.Ստեփանյան
09:56
13 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:47
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գալիանոն ինքը երաժշտությունն է

© Sputnik / Asatur YesayantsГлавный художественный руководитель и дирижер Национального камерного оркестра Армении Ваан Мартиросян. Фестиваль классической музыки "Возвращение"
Главный художественный руководитель и дирижер Национального камерного оркестра Армении Ваан Мартиросян. Фестиваль классической музыки Возвращение - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Ջազի սրբազան հրեշ», անվանի ֆրանսիացի կոմպոզիտոր և վիրտուոզ ակորդեոնահար Ռիշար Գալիանոն կրկին Հայաստանում է: Այսօր երեկոյան նա ելույթ կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ

«Ջազի սրբազան հրեշ», անվանի ֆրանսիացի կոմպոզիտոր և վիրտուոզ ակորդեոնահար Ռիշար Գալիանոն կրկին Հայաստանում է: Այսօր երեկոյան նա ելույթ կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի գլխավորությամբ:

Հայաստանցի  հանդիսատեսի համար Գալիոն բազմաթիվ անգամներ է ելույթ ունեցել, երեկ երկոյան նա կրկին ելույթ ունեցավ Mezzo ակումբում:

Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը Sputnik Արմենիա պորտալին պատմեց, թե ինչպես է աշխատում համաշխարհային աստղի հետ և համերգի հետ կապված որոշ գաղտնիքներ բացահայտեց:

— Ռիշար Գալիանոյին վաղուց գիտեմ, նրա հետ ելույթ եմ ունեցել Ֆրանսիայում և այլ երկրներում, և նա արդեն որերորդ անգամ է ժամանում Հայաստան, որպեսզի նվագի մեր նվագախմբի հետ:

Ամեն տարի մենք փորձում ենք նոր ծրագիր մտածել: Նա ակորդեոնով այնպիսի ստեղծագործություններ է նվագում, որոնք գրված չեն այդ գործիքի համար:

Համերգի ընթացքում նվագախմբի և Գալիանոյի կատարմամբ հանդիսատեսը  կունկնդրի  Բախի կրկնակի կոնցերտը: Նա նույնն արել է Վիվալդիի, Մոցարտի և ուրիշների ստեղծագործությունների հետ: 

Եվ ահա մենք այնպիսի ծրագիր ենք մտածել, որի ժամանակ կհնչի միաժամանակ թե՛ դասական երաժշտություն, թե՛ Պիացոլայի երաժշտությունը: Այդ ամենը կմիախառնվի, և շատ հետաքրքիր համերգ կստացվի: Դասական երաժշտությանը ծանոթ հանդիսատեսը պետք է լսի նաև այդ տարբերակը:

Կան մարդիկ, որոնք պնդում են, որ Բախի կամ այլ դասականների ստեղծագործությունները չի կարելի մշակել, բայց Բախը ժամանակին մշակել է այլ կոմպոզիտորների ստեղծագործությունները և շատ հաճախ է դա արել: Եթե նա այդպես է վարվել, ապա գիտակցել  է, որ մի օր կմշակեն նաև իր երաժշտությունը: Նա դեմ չէր լինի:

-Ո՞րն է այն սիրելի ստեղծագործությունը, որը կատարում եք Գալիանոյի հետ:

— Գիտեք՝ ամենասիրելին այն աշխատանքն է, որը մենք կատարում ենք հենց այդ րոպեին, որովհետև նրա հետ աշխատելը հաճույք է պատճառում: Նա մեծ երաժիշտ է, ակորդեոնահար, նա ոգեշնչում է իր կողքին գտնվող մարդկանց:

Երբ վաղ առավոտյան գալիս եմ փորձի, առաջին նոտայից հետո մոռանում եմ  հոգնածության ու  հոգսերի մասին, որովհետև Գալիանոն ինքը երաժշտությունն է:

-Իսկ հե՞շտ է աշխատել Գալիանոյի հետ: Նա կամակոր չէ՞:

— Նա կամակոր չէ: Թեև Գալիանոն շատ զբաղված մարդ է, այնուհանդերձ նրա հետ շատ հեշտ է աշխատել: Մինչ Հայաստան գալը նա եղել է Գերմանիայում, Չինաստանում և մի շարք այլ երկրներում: Հայաստանից հետո նա կմեկնի ուրիշ երկիր:

Գալիանոյի գլուխն աշխատում է բացառապես երաժշտության ուղղությամբ: Այսինքն պետք է իմանալ, որ նման մարդու հետ պետք է խոսել միայն երաժշտության մասին:  Ես նրա հետ չեմ քննարկի այն, ինչ նրան դուր չի գալիս: Դրանից կամակոր չի դառնա ոչ միայն հայտնի մարդը, այլ նաև սովորական մահկանացուն:

-Այսօր Գալիանոյի հետ  պատրաստվում եք հերթական անգամ  «հիպնոսի» ենթարկել հանդիսատեսին:  Իմպրովիզներ կլինե՞ն:

— Մենք փորձում ենք զարմացնել երաժշտությամբ: Մենք ամեն անգամ նոր ծրագիր ունենք: Մեկ կամ երկու ստեղծագործություն կան, որոնք կնվագենք կրկնականչին, բայց հիմնականում ողջ ծրագիրը նոր է: Իմպրովիզներ կլինեն նաև Գալիանոյի կողմից, քանի որ նա մեծ իմպրովիզատոր է: Նա ունի դրա իրավունքը և ազատությունը, հատկապես եթե խոսքը նրա սեփական ստեղծագործությունների մասին է:

Միշտ լինում են նոր իմպրովիզներ, որոնք ստեղծագործությունն ավելի հետաքրքիր են դարձնում: 

-Ձեր նվագախումբը դասական  խումբ է՝ կազմված ակադեմիական կրթություն ստացած երաժիշտներից: Ինչպե՞ս է նվագախումբը տանգո նվագելու:

— Շատ պարզ: Եկեք համերգին և կլսեք: Մեր նվագախումբը շատ ունիվերսալ է, այն  միաժամանակ նվագում է դասական, բարոկկո, ժամանակակից  երաժշտություն և նույնիսկ տանգո ու ջազ:

— Կոնկրետ  այս համերգին երկա՞ր եք պատրաստվել:


— Թեև նվագախումբը պրոֆեսիոնալ է, բայց մենք այս համերգին երկար ենք պատրաստվել, որպեսզի կարողանանք  նորմալ աշխատել միասին: Երբ մի կողմից նվագախումբն է, մյուս կողմից՝ Գալիանոն, ապա չպետք է խնդիրներ լինեն ոչ մի կողմից: Մենք հասցրել ենք այնպես աշխատել, որ նվագախմբի ներսում խնդիրներ  չծագեն: Ամեն ինչ արել ենք, որ միասին նվագենք և ներդաշնակ երաժշտություն հնչի:

Լրահոս
0