00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:15
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռիշար Գալիանո. Երաժշտության մեջ սահմաններ չկան

© Sputnik / Асатур ЕсаянцИзвестный французский композитор и виртуозный аккордеонист Ришар Гальяно. Концерт в Ереванском клубе "Mezzo"
Известный французский композитор и виртуозный аккордеонист Ришар Гальяно. Концерт в Ереванском клубе Mezzo - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Անվանի ֆրանսիացի կոմպոզիտոր և վիրտուոզ ակորդեոնահար Ռիշար Գալիանոն անցած հանգստյան օրերին երկու համերգ տվեց Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի– Sputnik. Ռիշար Գալիանոն սոսկ երաժիշտ չէ։ Այդ վիրտուոզ կատարողին կարելի է ակորդեոնի Աստված անվանել։ Անվանի ֆրանսիացի կոմպոզիտոր և վիրտուոզ ակորդեոնահար Ռիշար Գալիանոն անցած հանգստյան օրերին երկու համերգ տվեց Հայաստանում։

Նա հայ երաժիշտների հետ շաբաթ օրը նվագեց Mezzo ակումբում, իսկ կիրակի ելույթ ունեցավ Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ` գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի գլխավորությամբ։

Այն, ինչ անում է աշխարհահռչակ կատարողը, անհնար է պարզապես ակորդեոն նվագել անվանել։ Նրա յուրաքանչյուր նոտան յուրահատուկ է հնչում` զգացմունքային, ռոմանտիկ, ագրեսիվ և նույնիսկ` սեքսուալ։ Հանդիսատեսը ֆիզիկապես ներկա է դահլիճում, երբ նվագում է Գալիանոն, իսկ թե ինչ է կատարվում յուրաքանչյուր մարդու ներսում, հայտնի է միայն նրան։

© Sputnik / Асатур ЕсаянцՌիշար Գալիանոյի համերգը Mezzo ակումբում
Известный французский композитор и виртуозный аккордеонист Ришар Гальяно. Концерт в Ереванском клубе Mezzo - Sputnik Արմենիա
Ռիշար Գալիանոյի համերգը Mezzo ակումբում


Մաեստրոն առաջին անգամ չէ Հայաստանում և, ամենայն հավանականությամբ, ոչ վերջին։ Գալիանոն, ինչպես միշտ, փառահեղ կատարելով սեփական մի քանի ստեղծագործություններ և այլ կոմպոզիտորների երաժշտություն, հեռացավ փոքրիկ դադարի`դահլիճում թողնելով կախարդված հանդիսատեսին։

«Ջազի սրբազան հրեշը», այդպես են նրան անվանում երկրպագուները, Sputnik Արմենիա պորտալին պատմեց, թե ինչպես է իրեն հաջողվում հասնել նման աստվածային հնչողության և հիպնոսացնել իր ունկնդրին։

— Ինչպե՞ս է Ձեզ հաջողվում յուրաքանչյուր նոտայով ունկնդրին հաղորդել Ձեր զգացմունքները։


— Գիտե՞ք… Դա նման է էլեկտրականության։ Մենք արդեն փորձել ենք Վահան Մարտիրոսյանի և նվագախմբի հետ, բայց երաժիշտների փոքր խմբի հետ ավելի հեշտ է փոխանցել զգացմունքները։

 Մենք փորձել ենք ամեն ինչ անել, որպեսզի երաժշտությունը հնչի հնարավորինս բնական, և բնական հնչողություն ստանանք։ Մենք ամեն ինչ արել ենք, որպեսզի արհեստական ոչ մի բան չլինի։

© Sputnik / Асатур Есаянц Ռիշար Գալիանոյի համերգը Mezzo ակումբում
Известный французский композитор и виртуозный аккордеонист Ришар Гальяно. Концерт в Ереванском клубе Mezzo - Sputnik Արմենիա
Ռիշար Գալիանոյի համերգը Mezzo ակումբում


– Ձեզ համար ի՞նչ է ջազը, տանգոն և երաժշտությունը

– Ես սիրում եմ նվագել ամեն ինչ։ Յուրաքանչյուր ջազմենի հետ ես տարբեր երաժշտություն եմ նվագում. երբ բրազիլացիների հետ եմ, ապա նվագում եմ բրազիլական երաժշտություն, դասական երաժիշտների հետ նվագում եմ դասական։ Բայց ընդհանրապես սիրում են շանսոն։

Եվ ինձ համար երաժշտության մեջ սահմաններ չկան…

–Երբևէ փորձե՞լ եք հայկական երաժշտություն նվագել:


–Կցանկանայի Կոմիտաս նվագել, բայց դեռ չեմ կատարել նրա ստեղծագործությունները։ Սակայն հասցրել եմ նվագել Արամ Խաչատրյանի ստեղծագործություններից մեկը` «Սուսերով պարը», ի դեպ, ինձ մոտ լավ է ստացվում այդ ստեղծագործության մի մասը կատարելը։

Կարծում եմ` հաջորդ անգամ նոր երաժշտություն կնվագեմ` Շառլ Ազնավուրի երաժշտությունը։

–Ինչպե՞ս եք գնահատում հայ երաժիշտների և Պետական կամերային նվագախմբի հետ աշխատանքը։

– Ես ինձ հիանալի եմ զգում։ Շաբաթ օրն ամեն ինչ մի քիչ նոր էր, որովհետև մենք քիչ էինք փորձել, այդ պատճառով ամեն ինչ մի փոքր ինքնաբուխ ստացվեց։

Ինչ վերաբերում է նվագախմբին, ապա նրա մակարդակը միշտ կախված է դիրիժորի մակարդակից։ Եթե բոլոր երաժիշտները նվագեին այլ դիրիժորի ղեկավարությամբ, ապա նրանց մակարդակն այլ կլիներ։ Վահան Մարտիրոսյանն այն դիրիժորներից է, որոնց հաջողվում է երաժշտությունը մաքուր և անթերի դարձնել։

© Sputnik / Асатур ЕсаянцՌիշար Գալիանոյի համերգը Mezzo ակումբում
Известный французский композитор и виртуозный аккордеонист Ришар Гальяно. Концерт в Ереванском клубе Mezzo - Sputnik Արմենիա
Ռիշար Գալիանոյի համերգը Mezzo ակումբում


–Կարելի՞ է ասել, որ Պետական կամերային նվագախումբն աշխարհի մասշտաբով լավագույն նվագախմբերից է։


– Ես, իհարկե, չեմ նվագել բոլոր նվագախմբերի հետ, բայց վերջերս նվագել եմ Գերմանիայի նվագախմբերից մեկի հետ, և ինձ այնտեղ այնքան էլ լավ չէի զգում։ Իսկ այստեղ մարդկայնություն կա, այստեղ կարողանում են լսել միմյանց։ Երաժիշտները կարողանում են հասկանալ միմյանց, և խոսքը ոչ միայն տեխնիկականի մասին է։

–Ի՞նչ երաժշտություն եք լսում ազատ ժամանակ:

–Ես տարբեր երաժշտություն եմ լսում։ Դա կարող է լինել նաև փոփ երաժշտություն, սակայն ինձ համար նախընտրելի է, որպեսզի երաժշտությունը զգացմունքներ առաջացնի։ Իրականում ամեն ինչ կախված է նրանից, թե ով է նվագում։

 Ես կարող եմ Մոցարտ լսել, բայց եթե վատ են նվագում, ապա նման երաժշտին լսելն իմաստ չունի։ Ցանկացած երաժշտություն կախված է նրանից, թե ով է այն կատարում։

–Որպես պրոֆեսիոնալ` ի՞նչ խորհուրդ կտայիք սկսնակ ակորդեոնահարներին։

–Այն, ինչ անում ենք մենք հիմա, խորհուրդ կտամ բոլոր սկսնակներին։ Առաջին հերթին պետք է սիրել երաժշտությունը, չէ՞ որ երաժշտությունը պետք է քո առաքելությունը լինի։ Ակորդեոնահարը պետք է սիրի այն, ինչ նվագում է, երաժիշտը պետք է հաճույք ստանա մենանվագից և երաժիշտների խմբի հետ նվագելուց։

© Sputnik / Асатур ЕсаянцՌիշար Գալիանոյի համերգը Mezzo ակումբում
Известный французский композитор и виртуозный аккордеонист Ришар Гальяно. Концерт в Ереванском клубе Mezzo - Sputnik Արմենիա
Ռիշար Գալիանոյի համերգը Mezzo ակումբում


– Դուք երազանք ունե՞ք:

– Ես երազում եմ նոր ալբոմի մասին, ցանկանում եմ թողարկել հերթական սկավառակը` Մոցարտի ստեղծագործություններով։ Ես դրան սպասել եմ ամբողջ կյանքում և կարծում եմ, որ այդ պահը հասունացել է։ Ես գտել եմ Մոցարտի ստեղծագործությունների այն մասերը, որոնք հիանալի հնչում են ակորդեոնով։

Լրահոս
0