Մուլտիմեդիոն դասախոսություն. «Ժամանակակից դարձվածաբանության առանձնահատկությունները»

© Sputnik / Самвел СепетчянМеждународный пресс-центр Sputnik-Армения
Международный пресс-центр Sputnik-Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Առաջատար գիտնական-բանասերները կպատմեն ժամանակակից ռուսաց լեզվի հարստության և արտահայտչականության, դրա գործածության յուրահատկությունների, ինչպես նաև դրա զարգացման մասին` ԶԼՄ–ների ազդեցության ներքո

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի– Sputnik. Երեքշաբթի` հոկտեմբերի 27–ին, ժամը 16։00–ին Sputnik Արմենիա միջազգային մամուլի կենտրոնում (Իմպերիում պլազա բիզնես–կենտրոնի շենք, հասցե` Ամիրյան 4/7, 4–րդ հարկ) տեղի կունենա մուլտիմեդիոն դասախոսություն` Մոսկվա–Քիշնև–Երևան–Աստանա ձևաչափով` «Ժամանակակից դարձվածաբանության առանձնահատկությունները» թեմայով։ Առաջատար գիտնական-բանասերները կպատմեն ժամանակակից ռուսաց լեզվի հարստության և արտահայտչականության, դրա գործածության յուրահատկությունների, ինչպես նաև դրա զարգացման մասին` ԶԼՄ–ների ազդեցության ներքո։

Միջոցառումը եզրափակում է Ռուսաստանի և արտասահմանի` ռուսերենով աշխատող լրագրողների համար նախատեսված դասախոսությունների շարքը, որը կազմակերպել են «Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ-ն և ՌԴ կրթության և գիտության նախարարությունը։

Մոսկվայում մասնակիցներն են`

Մոսկվայի պետական շրջանային համալսարանի պրոֆեսոր Պավել Լեկանտը,

Մոսկվայի պետական շրջանային համալսարանի պրոֆեսոր Ալևտինա Կանաֆևան։

Քիշնևում, Երևանում, Աստանայում` ԶԼՄ–ների ներկայացուցիչները։


Մոդերատորն է «Ժամանակակից կրթական տեխնոլոգիաների կենտրոնի» գլխավոր տնօրեն Սերգեյ Բուլանովը։

Լրագրողների հավատարմագրման հեռախոսահամարներն են` +374 (10) 600-134, 600-133 (ներքին` 107):

Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել` հայտ ուղարկելով h.sahakyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեով։

Երևանում Sputnik մուլտիմեդիոն միջազգային մամուլի կենտրոնի ղեկավարն է Հասմիկ Սերգեյի Սահակյանը։

Հեռախոսահամար` +374 (94) 18-33-77 ։

Լրահոս
0