Մեքենայում դրված դագաղում դիակի փոխարեն սև խավիար են հայտնաբերել

© Photo : Unsplash / Olga PukhalskayaЧерная икра
Черная икра - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Սգո արարողություններ կազմակերպող գործակալության ավտոբուսը կանգնեցրել են արագությունը գերազանցելու համար։ Վարորդը հայտնել է, որ մահացած կնոջ մարմին է տեղափոխում, սակայն մեքենայի մեջ դրված դագաղում դիակի փոխարեն թառափի սև խավիարով լցված բեռնարկղեր են եղել


ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik.
Խաբարովսկի շրջանի ՃՊԾ աշխատակիցները սգո արարողություններ կազմակերպող գործակալության ավտոբուսը կանգնեցրել են արագությունը գերազանցելու համար։ Նրանք մեքենայում հայտնաբերել են 0.5 տոննա սև խավիար, որը թաքցված է եղել ծաղկեպսակներով ծածկած դագաղում։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ելենա Ալեքսեևան։

«Ավտոմեքենայի վարորդն ասել է, որ մահացած կնոջ դիակ է տեղափոխում։ Վարչական տուգանք ձևակերպելու ընթացքում ոստիկանները վարորդին խնդրել են բացել մեքենայի սրահի դուռը։ Ոստիկանները ծաղեպսակների տակ դրված պայուսակներում թառափի խավիարով լցված բեռնարկղեր են հայտնաբերել», – ասվում է հաղորդագրության մեջ։

Մեքենայում ոչ մի դիակ չի եղել։

Սգո արարողություններ կազմակերպող գործակալության երկու աշխատակիցներին բերման են ենթարկել։ Տղամարդիկ պատմել են, որ իրենց մի անծանոթ է դիմել և խնդրել է Խաբարովսկի դիահերձարան տեղափոխել մահացած բարեկամուհու մարմինը։ Դագաղը մեքենայում տեղավորել են անծանոթ մարդիկ։ Տեղափոխման համար վարորդին և նրա գործընկերոջը խոստացել են 25 հազար ռուբլի տալ։

Այժմ ոստիկանները փնտրում են գործին առնչվող անձանց։

Լրահոս
0