Տեսախցիկն արձանագրել է Պակիստանի երկրաշարժի առաջին վայրկյանները

Բաժանորդագրվեք
НовостиTelegram

Աֆղանստանում երկրաշարժի հետևանքով տուժել է 130 պակիստանցի, երկուշաբթի հայտնել է Express Tribune պարբերականը։

Երկրաշարժի հետևանքով բազմաթիվ շենքեր են փլվել, կանգուն մնացած շենքերի պատերը ճաքել են։ Պեշավարե վարչական շրջանի Լեդի Ռեդինգ հիվանդանոց է տեղափոխվել 200 մարդ։

Հոկտեմբերի 26-ին Աֆղանստանում 7.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Երկրաշարժի օջախը եղել է 212.5 կմ խորության վրա։ Ստորգետնյա ցնցումներ են զգացել Պակիստանի, Հնդկաստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի, Ադրբեջանի և Ղազախստանի բնակիչները։ 

Երկրաշարժին երկու հետցնցում է հաջորդել։

Լրահոս
0