00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:21
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
49 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:30
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
7 ր
Աբովյան time
On air
18:22
38 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:53
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գյումրին` անիվների վրա

© Sputnik / Էմիլ ԱսատրյանՀեծանվորդների "Սելֆի"-ն Գյումրու Վերածննդի պուրակում
Հեծանվորդների Սելֆի-ն Գյումրու Վերածննդի պուրակում - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանի երկաթուղային կայարանի աշխատակազմն արդեն առանց զարմանքի է վերաբերվում գնացքով որևէ տեղ ուղևորվող հեծանվորդների բազմությանը, իսկ վաղ առավոտյան կայարանից մեկնող գրեթե բոլոր քաղաքացիներին նույն հարցն է տանջում` սա ի՞նչ ակցիա է...

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Կիրակի օրը կայարանը լի է հեծանվորդներով. նրանք Երևանից Գյումրի են մեկնում՝ հեծանվամարաթոնի: Պատկերացնո՞ւմ եք` մի ամբողջ վագոն՝ լի հեծանիվներով:

© Sputnik / Арпи БегларянՀեծանվորդները դեպի Գյումրի մեկնող գնացքում
Հեծանվորդները դեպի Գյումրի մեկնող գնացքում - Sputnik Արմենիա
Հեծանվորդները դեպի Գյումրի մեկնող գնացքում

Հեծանվամարաթոնը կարևոր առաքելություն ունի` Գյումրիում զարգացնել հեծանվային մշակույթը և խթանել, որ գյումրեցիներն այն որպես տրանսպորտային միջոց օգտագործեն։ Սիրողական հեծանվասպորտի և հեծանվային զբոսաշրջության ֆեդերացիայի նախաձեռնությանն են միացել բազմաթիվ հեծանվորդներ` անկախ տարիքից, սեռից, գործունեության բնույթից: Նրանք որոշել են հերթական կիրակին անցկացնել Գյումրիում և հաճելին համատեղել օգտակարի հետ:

© Sputnik / Էմիլ ԱսատրյանՀեծանվորդները Գյումրու երկաթուղային կայարանում
Հեծանվորդները Գյումրու երկաթուղային կայարանում - Sputnik Արմենիա
Հեծանվորդները Գյումրու երկաթուղային կայարանում

Երեք ժամ` գնացքի անիվների վրա։ Երեք ժամ` չդադարող երգ ու պար,  և  հեծանվորդները հասնում են Գյումրու կայարան։ Նրանց դիմավորում են գյումրեցի հեծանվորդները, որոնց շարքում է նաև Ազգային ժողովի գյումրեցի պատգամավոր Մարտուն Գրիգորյանը:

© Sputnik / Արփի ԲեգլարյանՀեծանվորդներին Գյումրիում դիմավորել է ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը
Հեծանվորդներին Գյումրիում դիմավորել է ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը - Sputnik Արմենիա
Հեծանվորդներին Գյումրիում դիմավորել է ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը

«Այս քայլով ցանկանում ենք ցույց տալ, որ մենք ողջունում ենք այս մշակույթը և առողջ ապրելակերպը, բացի այդ, հեծանիվն էկոլոգիապես մաքուր փոխադրամիջոց է»,- նշում է Մարտուն Գրիգորյանը:

© Sputnik / Արփի ԲեգլարյանԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը` հեծանիվով
ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը` հեծանիվով - Sputnik Արմենիա
ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը` հեծանիվով

Մոտ 70 հոգուց բաղկացած հեծանվորդների խումբը ողջ օրվա ընթացքում շրջում է Գյումրու փողոցներով: Անցորդները չեն թաքցնում հետաքրքրությունը, վարորդները ողջունում են մեքենայի ազդանշանով։ Ողջ ակցիայի ընթացքում հեծանվորդներին ուղեկցում են պետավտոտեսուչները և ապահովում հեծանվորդների անվտանգ երթևեկությունը:

© Sputnik / Արփի ԲեգլարյանԳյումրու մեծահարուստ ընտանիքներից մեկի՝ Ձիթողցյանների տուն-թանգարան, որը պահպանել է XVIII դարի ողջ կոլորիտը
Գյումրու մեծահարուստ ընտանիքներից մեկի՝ Ձիթողցյանների տուն-թանգարան, որը պահպանել է XVIII դարի ողջ կոլորիտը - Sputnik Արմենիա
Գյումրու մեծահարուստ ընտանիքներից մեկի՝ Ձիթողցյանների տուն-թանգարան, որը պահպանել է XVIII դարի ողջ կոլորիտը

Հեծանվամարաթոնը նաև ճանաչողական բնույթ ունի: Հեծանվորդներից շատերը Գյումրիում չեն եղել և ակցիայի շնորհիվ ծանոթանում են քաղաքի պատմամշակութային ժառանգությանը:

© Sputnik / Արփի ԲեգլարյանԳյումրու մեծահարուստ ընտանիքներից մեկի՝ Ձիթողցյանների տուն-թանգարան, որը պահպանել է XVIII դարի ողջ կոլորիտը
Գյումրու մեծահարուստ ընտանիքներից մեկի՝ Ձիթողցյանների տուն-թանգարան, որը պահպանել է XVIII դարի ողջ կոլորիտը - Sputnik Արմենիա
Գյումրու մեծահարուստ ընտանիքներից մեկի՝ Ձիթողցյանների տուն-թանգարան, որը պահպանել է XVIII դարի ողջ կոլորիտը

Հեծանվորդներն այցելում են Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան,  Հովհաննես Շիրազի թանգարան, Գյումրու մեծահարուստ ընտանիքներից մեկի՝ Ձիթողցյանների տուն-թանգարան, որը պահպանել է XVIII դարի ողջ կոլորիտը, անցնում են այն փողոցով ու բակով, որտեղ նկարահանվել է «Մեր մանկության տանգոն»:

© Sputnik / Արփի ԲեգլարյանՀեծանվորդները շրջում են Գյումրու փողոցներով
Հեծանվորդները շրջում են Գյումրու փողոցներով  - Sputnik Արմենիա
Հեծանվորդները շրջում են Գյումրու փողոցներով

«Վստահ ենք, որ այս ակցիան հեծանվային մշակույթի զարգացման խթան կհանդիսանա և հեծանիվը նաև Գյումրիում կսկսեն օգտագործել որպես տրանսպորտային միջոց»,- ընդգծում է Սիրողական հեծանվասպորտի և հեծանվային զբոսաշրջության ֆեդերացիայի նախագահ Արման Անտոնյանը:

© Sputnik / Արփի ԲեգլարյանՀայ հայտնի գրող Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը Գյումրիում
Հայ հայտնի գրող Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը Գյումրիում  - Sputnik Արմենիա
Հայ հայտնի գրող Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը Գյումրիում

Երևան վերադառնալուց առաջ հեծանվորդները որոշում են բաց չթողնել ավանդական ընդհանուր «սելֆի» անելու հնարավորությունը, այս անգամ արդեն` Վերածննդի պուրակում:

© Sputnik / Эмиль АсатрянՀեծանվորդները Գյումրիի բակերից մեկում, որտեղ նկարահանվել է "Մեր մանկության տանգոն" ֆիլմը
Հեծանվորդները Գյումրիի բակերից մեկում, որտեղ նկարահանվել է Մեր մանկության տանգոն ֆիլմը - Sputnik Արմենիա
Հեծանվորդները Գյումրիի բակերից մեկում, որտեղ նկարահանվել է "Մեր մանկության տանգոն" ֆիլմը

Գյումրու կայարանում գյումրեցի հեծանվորդները Երևան մեկնողներին հրաժեշտ են տալիս իրենց քաղաքում կրկին հյուրընկալելու ակնկալիքով:

© Sputnik / Արփի ԲեգլարյանԳյումրու հայտնի փողադրամիջոցը` ֆայտոն
Գյումրու հայտնի փողադրամիջոցը` ֆայտոն - Sputnik Արմենիա
Գյումրու հայտնի փողադրամիջոցը` ֆայտոն

 

Լրահոս
0