Երկրաշարժի հետևանքով Աֆղանստանում արդեն 255 պակիստանցի է մահացել

© Sputnik / Անցնել մեդիապահոցСпитакское землетрясение
Спитакское землетрясение - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Երկուշաբթի Աֆղանստանի Հայբեր Փահթունհվա նահանգում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով մահացել է 208, վիրավորվել է 1697 մարդ, ավերվել 9209 տուն

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի– Sputnik. Պակիստանցիների թիվը, որոնք մահացել են Աֆղանստանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով, հասել է 255–ի, չորեքշաբթի հաղորդում է Պակիստանի աղետների հաղթահարման ազգային վարչությունը։

Ավելի վաղ հաղորդվել էր առնվազն 200 մահացածների մասին։ Գերատեսչության տվյալներով` վիրավորվել է 1697 մարդ։ Ընդ որում երկրաշարժից ամենաշատը տուժած Հայբեր Փահթունհվա նահանգում մահացել է 208 մարդ, ավերվել է 9209 տուն։


«Ուղղաթիռը հասել է Հայբեր Փահթունհվա նահանգ և սկսել փրկարարական գործողությունը։ Տվյալ պահին վարչությունը հատկացրել է 2500 տաք ծածկոց, 3250 վրան և 3000 գորգ»,– ասվում է գերատեսչության հաղորդագրությունում։


Աֆղանստանում երկուշաբթի` տեղի ժամանակով 14։09–ին (Երևանի ժամանակով` 13։09) տեղի է ունեցել 7,5 մագնիտուդով երկրաշարժ։ Երկրաշարժի օջախը գտնվել է 212,5 կմ խորության վրա` Ջուրմ քաղաքից 45 կմ դեպի հարավ–արևմուտք։ Ստորգետնյա ցնցումները զգացվել են հարևան Պակիստանում, Նեպալում, Հնդկաստանում, Ղրղըզստանում, Ադրբեջանում և Ղազախստանում։

Լրահոս
0