ՀՀ ԱԺ-ում քննարկվում են Ընտրական օրենսգրքի և Նույնականացման քարտերի մասին օրենքի փոփոխությունները

© Photo : official site of the Parliament of RA / Здание Национального собрания Армении
Здание Национального собрания Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանի Ազգային ժողովում մեկնարկել է քառօրյայի հերթական նիստը, որի ընթացքում քննարկման է դրվել «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություն և լրացում անելու և նույնականացման քարտերի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի Ազգային ժողովում մեկնարկել է քառօրյայի հերթական նիստը, որի ընթացքում քննարկման է դրվել «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություն և լրացում անելու և նույնականացման քարտերի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը:

«ՀՀ Ընտրական օրենսգրքում» և  «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախգծերի հեղինակներն են ՀՀԿ-ն և պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:

Եթե ՀՀԿ-ի օրինագծի նպատակն է, որ քաղաքացին կարողանա ընտրել նաև նույնականացման քարտով, ապա Ուրիխանյանն առաջարկում է նույնականացման քարտով ընտրության իրավունքից բացի, պարտադիր որևէ տարբերակով վերահսկողություն սահմանել: Այսինքն` ֆիքսել ընտրություն կատարելու փաստը, օրինակ` կիրառելով որևէ էլեկտրոնային սարք: 

Здание Парламента Армении - Sputnik Արմենիա
Առաջարկվում է փոփոխություն «Նույնականացման քարտերի մասին» օրենքում
Նշենք, որ «Նույնականացման քարտի մասին» օրենքում փոփոխությունն արագացված ռեժիմով քննարկելու փաստը պայմանավորված է դեկտեմբերի 6-ին կայանալիք Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեով:

Լրահոս
0