ԱԴԾ ղեկավար. մի շարք երկրներ ԻՊ օգնությամբ աշխարհը տարել են գլոբալ հակամարտության

© Sputnik / Сергей Гунеев / Անցնել մեդիապահոցГлава ФСБ России Александр Бортников
Глава ФСБ России Александр Бортников - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Իսլամական պետության» նախագիծը թափ է հավաքել առանձին համաշխարհային և տարածաշրջանային գերտերությունների երկակի քաղաքականության պատճառով, հայտարարել է ՌԴ ԱԴԾ ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը։ Նրա խոսքով` այդ կերպ նրանք փորձել են լուծել իրենց խնդիրները

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի– Sputnik. Առանձին համաշխարհային գերտերություններ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նախագծի օգնությամբ աշխարհը հասցրել են գլոբալ կրոնական և քաղաքակրթական հակամարտության, չորեքշաբթի հայտարարել է ՌԴ անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը։

Նրա գնահատականով` ԻՊ նախագիծը դուրս է եկել «արաբական գարունից» և «թափ հավաքել առանձին համաշխարհային և տարածաշրջանային գերտերությունների երկակի քաղաքականության պատճառով», որոնք այդ ճանապարհով փորձել են լուծել սեփական խնդիրները։


«Արդյունքում այդ պետություններն աշխարհը հասցրել են գլոբալ կրոնական և քաղաքակրթական հակամարտության` հղի ամենաավերիչ հետևանքներով»,– ասել է Բորտնիկովն

 

ԱՊՀ անդամ երկրների անվտանգության և հատուկ ծառայությունների մարմինների ղեկավարների խորհրդի 39–րդ նիստում։

Լրահոս
0