00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արդեն մոռացված մեր համուհոտով խաղերը

© ORDFILMДети играют в "7 камней"
Дети играют в 7 камней - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մենք` հայերս, շատ ու շատ հետաքրքիր խաղեր ենք ունեցել, որոնք մեր ազգային բնութագիրն են, մեր սովորույթները, և դրանք պարզապես չի կարելի մոռանալ

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի –Sputnik. Քարկտիկ,  Յոթ քար,  Չլիկ,  Լախտախաղ… Շատերին ծանոթ արտահայտություններ, որոնք մանկության հիշողությունների անբաժանելի մասն են կազմում: Երևի թե չգտնվի մեկը, որն իր մանկության մասին խոսելիս հիշողություններ չունենա նաև մանկության տարիներին խաղացած խաղերի մասին։ Խաղեր, որոնք ժամանակի ընթացքում փոփոխվում են կամ ընդհանրապես մոռացվում: Սակայն, ի ուրախություն մեզ, Հայաստանում դեռ կան համայնքներ, որտեղ երեխաները ծանոթ են հայկական ավանդական, հին խաղերին:  Ու այդ խաղերը պարզապես խաղեր չեն. դրանք իրենց մեջ են ամփոփում ազգայինն ու ավանդականը: Ու երբ սկսում ես մեկնաբանել այդ խաղերից յուրաքանչյուրը, բազմաթիվ հետաքրքիր փաստեր են ի հայտ գալիս:

Քարկտիկ

Քարկտիկը խաղում են 5 քարով, որոնցից չորսը նյութական աշխարհի հիմքը համարվող չորս տարրերն են՝ ջուրը, օդը,  հողն ու կրակը, իսկ հինգերորդը՝ եթերը։ Խաղն ունի վեց փուլ՝ մինպար,  մեկնուկ, երկնուկ,  թաք  ու երեքնուկ, շնուկ, ճանտաս։

© ORDFILMԹաշկինակ
Игра  Платочек - Sputnik Արմենիա
Թաշկինակ

Յոթ քար

Ասում են, թե երեխաները յոթ քար են խաղացել թշնամու կոտրված վահանի կտորներով: Եվ նրանց նպատակն է եղել անպայման կառուցել քանդված յոթ քարերը, այսինքն՝ ամրոցը, և թշնամուն դուրս քշել սեփական տարածքից: Իսկ ներսի խաղացողները փորձում են խանգարել, և այդպես սկսվում է պայքարը:

Չլիկ

«Չլիկ Դաստա»։ Այսպես է ընդունված անվանել խաղը: Խաղում են փոքրիկ մի փայտի կտորով, որի երկու ծայրը սրվում է, իսկ մեկ ուրիշ ավելի մեծ փայտով հարվածում են սուր ծայրին։ Փայտիկը բարձրանում է օդ, և խաղացողը պետք է կարողանա օդից որսալով հարվածել փայտիկին. որքան հեռու՝ այնքան լավ։

Լախտախաղ  

Հայոց տարբեր գավառներում լախտախաղը հայտնի է եղել տարբեր անուններով՝ «Ճղլախտի», «Գծալախտի», «Կարապետ լախտի», «Գոտու խաղ» և այլն: Շրջան են գծում, որի ներսից և դրսից կանգնում են խաղացողները: Ներսի խաղացողները պաշտպանում են իրենց գոտիները, իսկ դրսի խաղացողները գոտիով փորձում են փախցնել պաշտպանվող գոտին: Եվ գոտին փախցնելուց հետո սկսում են ներսի խաղացողներին հարվածել: Ըստ պայմանի, կարելի է հարվածել միայն ոտքերին, բայց շրջանից դուրս եկողը հարվածներ է ստանում նաև մարմնին: Բավական դաժան խաղ է, սակայն մի շատ կարևոր հատկություն է զարգացնում՝ խաղացողները սովորում են հարվածները պատրաստված ընդունել:

© ORDFILMԼախտախաղ
Игра в лахты - Sputnik Արմենիա
Լախտախաղ

Այսօր բակային խաղերին փոխարինում է համակարգիչը: Իհարկե, լավ է, որ այն կա, բայց ինչպես մասնագետներն են ասում, այն չպետք է դառնա երեխայի առօրյայի ամենակարևոր մասը: Այսօր, իհարկե, շատ են գեղեցիկ խաղերը, իսկ նախկինում երեխաներն իրենք էին ստեղծում իրենց խաղերը: Այսինքն երեխայի մոտ զարգանում էր նաև ստեղծագործելու ունակությունը: 

«Ստեղծագործական պահը երեխայի մոտ պակասում է, դա հիմա երևում է նաև ուսանողների մոտ: Ստեղծագործաբար չեն մոտենում կյանքին: Ի վերջո մանկությունից է սկսվում դաստիարակությունը, որից հետո դրանք արդեն դառնում են ավելի գիտական, հետաքրքիր ստեղծագործություններ»,- ասում է դասախոս  Սուսաննա Միքայելյանը

Իսկ հոգեբանները բակային խաղերում կարևորում են միասնության գաղափարը, եթե համակարգչով խաղալիս՝ երեխան է ու համակարգիչը, ապա բակային խաղի ժամանակ երեխաները միմյանց հետ են խաղում, ինչը նպաստում է նոր ծանոթությունների ու հարաբերությունների հաստատմանը: Երեխաներն ավելի հեշտ են կողմնորոշվում ժամանակի և տարածության մեջ, հեշտությամբ են հաղթահարում կյանքի դժվարությունները: Բակային խաղերն ապահովում են նաև երեխայի ֆիզիկական առողջ աճը, բացատրում են հոգեբան մասնագետները: 

Տեղին է հիշել Շիրազի հետևյալ տողերը.  «Ապրում էինք անգիտությամբ բախտավոր…»։  Իհարկե,  չի կարելի ասել, որ առաջներում անգետ են եղել,  պարզապես խաղացել են` չմտածելով ոչ մի ուրիշ բանի մասին:

Եվ վերջապես, չէ՞ որ մենք ունեցել ենք շատ ու շատ հետաքրքիր խաղեր: Խաղեր, որոնք մեր ազգային բնութագիրն են, մեր սովորույթները, որոնք պարզապես չի կարելի մոռանալ:

Անահիտ Զախարյան

Լրահոս
0