Պարագվայի Սենատը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

© civilnetПарламент Парагвайа
Парламент Парагвайа - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Պարագվայի խորհրդարանի վերին պալատը՝ Սենատը, նախօրեին միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի– Sputnik. Պարագվայի խորհրդարանի վերին պալատը՝ Սենատը, նախօրեին միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, հաղորդում արգենտինական Prensa Armenia գործակալությունը:

Օրինագիծը ներկայացրել է Պարագվայի Առաջադեմ ժողովրդավարական կուսակցությունը` ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի աջակցությամբ: Օրինագիծը ներկայացրել է սենատոր Դեզիեր Մասին, նրան աջակցել է ևս ինը սենատոր՝ բոլոր խմբակցություններից:

«Պարագվայի սենատը, միաձայն ճանաչելով Հայոց ցեղասպանությունը, միացավ հարավամերիկյան երկրների մեծամասնությանը, որոնք ճանաչել են այն»,- ասել է ՀՅԴ Հարավային Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի տնօրեն Ալֆոնսո Տաբակյանը:

Այս տարի Հայոց ցեղասպանությունը Հարավային Ամերիկայում ճանաչել են նաև այլ երկրներ և քաղաքներ՝ Արգենտինայի Միսիոնես նահանգը, Լատինամերիկյան խորհրդարանը (Լատինական Ամերիկայի երկրների տարածաշրջանային կազմակերպություն), Ռիո դե Ժանեյրոյի նահանգը, Բրազիլիայի սենատը և Չիլիի խորհրդարանը:

Լրահոս
0