00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:47
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական գյուղի Պուտինկան ու երկկնությունը

© Нелли Тер-КазарянСело Личк
Село Личк - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Տղամարդիկ ամեն գարնան լքում են հարազատ օջախը, գնում ՌԴ տարբեր քաղաքներում ու գյուղերում աշխատելու և վերադառնում միայն տարեվերջին՝ մի տարվա ապրուստի գումարով

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի– Sputnik. «Էս էլ մեր Պուտինկան»,- մատով ցույց տալով մայրուղու հակառակ կողմում, Սևանի ափին, սոճու անտառի հարևանությամբ տարածված նորակառույց  տների թաղամասը՝  հպարտությամբ հայտարարեց զրուցակիցս՝  Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի բնակիչ Կարեն Հայրապետյանը:


«Էս ամբողջ թաղը Պուտինի փողերով են սարքել,- շարունակեց զրուցակիցս՝ հայացքիս մեջ հարց կարդալով։- Գյուղի նորաստեղծ ընտանիքների թաղամասն է, տղաները խոպան են գնում, գումար բերում, ամուսնանում ու նոր տուն կառուցում իրենց համար: Դրա համար էլ էս թաղը կատակով «Պուտինկա» ենք կոչում»:


Իր ճոխությամբ աչքի ընկնող ու գյուղի մնացած թաղամասերից  անմիջապես առանձնացող այդ նորակառույց  թաղամասում բացառապես երիտասարդ, նորաստեղծ  ընտանիքներ են բնակվում: Իսկ տարվա մեծ մասը՝ միայն կանայք ու երեխաներ (ինչպես և ամբողջ գյուղում): Տղամարդիկ ամեն գարնան լքում են հարազատ օջախը, գնում ՌԴ տարբեր քաղաքներում ու գյուղերում աշխատելու և վերադառնում միայն տարեվերջին՝  մի տարվա ապրուստի գումարով:

Լիճքում անգամ երեխաներն են ծնվում հիմնականում տարվա նույն ամիսներին’ հոկտեմբեր-դեկտեմբերին:

Ցավոք, արտագնա աշխատանքը ոչ միայն գյուղն է շենացնում, այլև ընտանիքներ քանդում: Գյուղի տղամարդկանցից  ոմանք «խոպանից» այդպես էլ չեն վերադարձել, նոր ընտանիք են կազմել օտարության մեջ ու մոռացել հնի գոյության մասին կամ, լավագույն դեպքում, Հայաստան վերադարձող համագյուղացիների հետ նրանց երբեմն գումար են ուղարկում:

Հանուն ճշմարտության ասենք, որ արտագնա աշխատանքը Լիճքում նոր երեւույթ չէ: Այստեղ «խոպան գնալու» սովորույթը դեռևս խորհրդային տարիներից է արմատավորվել: Պարզապես եթե այն ժամանակ «խոպանչիները» գյուղում հատուկենտ էին, այժմ գյուղի աշխատունակ տղամարդկանց շուրջ 90 տոկոսը տարվա 12 ամիսներից 7-8-ը հայրենիքից դուրս է անցկացնում:

Որքան էլ տարօրինակ է, կանայք իրենց ամուսինների հետ, որպես կանոն, չեն մեկնում, մնում են տնտեսությունը վարելու, երեխաներին ու ծնողներին խնամելու:


«Էս երեխեքին ինչպե՞ս դասից կտրեմ, տանեմ Ռուսաստան: Ի՞նչ ունենք այնտեղ անելու, մեր տունն ու տեղն այստեղ է, երեխեքը պիտի դպրոց գնան, սովորեն, որ մարդ դառնան, մեզ պես չտառապեն մի կտոր հացի համար»,- մեզ հետ զրույցում ասաց 4 երեխաների մայր, 41-ամյա Վարսիկ Գասպարյանը:


Վարսիկն անկեղծորեն խոստովանեց, որ թեև ամուսնու հետ երկար բաժանումները  ծանր են իր համար, բայց ինքն իրեն երջնիկ կին է համարում, ամուսինը հավատարիմ է մնում ընտանիքին ու հոգսերը հոգալու գումար վաստակում:

«Ինչո՞ւ պիտի դժգոհեմ, ինձ համար դժվար է, իր համար դժվար չէ՞: Գիշեր-ցերեկ ասֆալտ ու շինարարություն է անում օտար երկրում, որ երեխեքին պահի: Ես ասեմ՝ արի նստիր կողքի՞ս»,- իմ հարցից զարմանում է Վարսիկը:

Գյուղի թաղամասում գտնվող տներից մեկի տանտիրուհուն հանդիպեցինք տնամեձ հողամասում քաղհան անելիս: Փոքրիկ զրույցից հետո Անուշն այնպիսի հյուրընկալությամբ մեզ ներս հրավիրեց, որ դժվար էր հրաժարվելը:

Անուշի ամուսինն էլ Ռուսաստանում է: Տանտիկինն ասաց, որ հավանաբար հաջորդ ամիս տուն կգա: Երեխաներն արդեն մեծ են: Մեծ դուստրն ամուսնացած է, կրտսեր դուստրն ու որդին այս տարի դպրոցը կավարտեն:

Այս խոսքի վրա հանկարծ բացվեց ննջարանի դուռը, այնտեղից սլավոնական արտաքինով մի պատանի դուրս եկավ ու ռուսերեն բարևեց  մեզ: Անուշը, նրան տեսնելով, ձեռքով փորը ցույց տալով, կես հայերեն — կես ռուսերեն հարցրեց. «Սերյոժա, ինչպե՞ս ես, փորդ դեռ ցավու՞մ է»:

Սերյոժան ժպտաց, ռուսերեն ասաց, որ արդեն լավ է ու դուրս եկավ բակ:

Անուշը, դառնալով ինձ, ասաց.


«Ամուսնուս որդին է՝ ռուս կնոջից, մեծ աղջկաս տարիքին է, առաջին անգամ է Հայաստանում, եկել է քույր-եղբայրների հետ ծանոթանա, հայրենիքը տեսնի: Օդափոխությունից էր երևի, փորը երեկվանից ցավում է»։


Անուշը խոստովանեց, որ ռուս կնոջ հետ ամուսնու կապի մասին իմանալը հեշտ չի եղել: Բայց ոչ միայն ներել է նրան, համակերպվել, այլև ընդունել նրա դավաճանության արգասիք որդուն:

«Էս երեխան ի՞նչ մեղք ունի: Մենակ է, ոչ ոք չունի, հիմա գոնե գիտի, որ Հայստանում էլ ընտանիք, հարազատներ ունի,- ասաց Անուշը։- Արմենս ինձ չի խաբել: Ես հղի էի, երբ պատմեց, որ ռուս կնոջից երեխա է սպասում: Երկու ամսվա տարբերությամբ հա՜մ աղջիկ ունեցավ, հա՜մ տղա»:

Տարիները ոչ միայն մեղմել են դավաճանության ցավը, այլև սովորեցրել Անուշին ամուսնուն կիսել օտար կնոջ հետ:

«Տարվա կեսը Ռուսաստանում է աշխատում, գոնե գիտեմ, որ կողքին ճաշ եփող, շորերը լվացող կա,- անկեղծանում է կինն ու ավելացնում,- գոնե  գիտեմ, որ երեխեքիս գլխին հայր կա, մեզ անտեր չի թողել»:

Սերյոժայի հետ էլ խոսեցինք, ասաց, որ հավանել է Հայաստանը, գյուղն էլ իրենց գյուղին է նմանեցնում, միայն այն տարբերությամբ, որ այստեղ մարդիկ ավելի սրտաբաց  են: Ասաց նաև, որ մեծ հաճույքով դարձյալ կհյուրընկալվի հոր հայաստանյան ընտանիքում, շատ է հավանել քույրերին ու եղբորը: Բայց Հայաստանում չի մնա, մորը մենակ չի թողնի:

Հայ քույրերն ու եղբայրն էլ իրենց նորահայտ եղբորը հարազատի պես են ընդունում, թեև նրա հետ հաղորդակցվում են առավելապես ժեստերի լեզվով, բայց լեզվական խոչընդոտը հաղթահարվում է արյան ձայնով:

Ռուս տղայի հայտնությունը Լիճքում, բնականաբար, թեժ քննարկվող թեմա է դարձել: Կարծիքները տարբեր են, բայց հայ ազգային նկարագրի, մշակույթի ու ավանդույթների համար մերժելի երկկնության մասին բոլոր քննարկումներն ավարտվում են ի պատիվ հայ կնոջ մեծահոգության. «Հո չէ՞ր թողնելու ընտանիքը քանդվեր»:

Հենց այս մտայնությամբ էլ լիճքեցի կանայք լուռ տանում են իրենց բաժին  բաժանումները, քանի որ առանց Ռուսաստանից եկող գումարի գյուղում ապրելն պարզապես անհնար է:

«Երեխեք են, դպրոց են գնում, շոր պիտի հագնեն»,- ասաց  Անուշի հարևանուհին, ում ամուսինը նույնպես արտագնա աշխատանքով է պահում բազմանդամ ընտանիքը:


«Երեք տղա ունեմ, երկուսն ամուսնացած են: Պիտի առանձնացնեմ, որ երրորդի համար էլ հարս բերենք: Գնացել են «խոպան», որ փող բերեն, երեք ախպերով իրենց տան հարցը լուծեն: Էս տարի, որ Աստված հաջողի, մեծի տունը կկառուցեն, եկող տարվա փողով էլ՝  մյուսինը»,- իրենց կենցաղային խնդիրների մասին մեր զրույցում պատմեց Անուշի մյուս հարևանուհին՝ Սեդան:


Ավանդական հայկական գյուղում հանուն սոցիալական ծանր խնդիրների լուծման արդարացվում է անգամ երկկնությունը: Ու, ցավոք, այսպես կլինի այնքան ժամանակ, քանի դեռ հայկական գյուղերը շենացնում են «խոպան»  գնացողները: 

Նելլի Տեր-Ղազարյան

 

Լրահոս
0