ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստն է սկսվել Դուշանբեում

© Sputnik / Виктор ТолочкоФлаги стран ЕАЭС
Флаги стран ЕАЭС - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը տեղի է ունենում նեղ կազմով, Ռուսաստանը ներկայացնում է վարչապետ Մեդվեդևը։ Ավելի ուշ վարչապետերին կմիանան պատվիրակությունների անդամները

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի– Sputnik. Դուշանբեում սկսվել է Անկախ պետությունների համագործակցության կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը, որին մասնակցում է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։

Ներկա պահին նիստն ընթանում է նեղ կազմով, որից հետո վարչապետերին կմիանան պատվիրակությունների անդամներ, և նիստը կշարունակվի ընդլայնված կազմով։

ԱՊՀ երկրների վարչապետերը կքննարկեն գործընկերության ամրապնդման և զարգացման հարցեր, ինչպես նաև խնդիրներ, որոնք նախանշվել են վերջերս Ղազախստանում տեղի ունեցած ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների խորհրդի նիստում։

Կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում Ուկրաինայից մասնակցում է Տաջիկստանում դեսպան Վիկտոր Նիկիտյուկը։

Լրահոս
0