Ռուսաստանի դեսպանատանը հայտնել են կործանված ինքնաթիռի ուղևորների քաղաքացիության մասին

© Sputnik / Павел Лисицын / Անցնել մեդիապահոցТраур по погибшим в ДТП под Подольском
Траур по погибшим в ДТП под Подольском - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Եգիպտոսում Ռուսաստանի դեսպանատան աղբյուրը հայտնել է, որ կործանված ինքնաթիռի բոլոր ուղևորները ՌԴ քաղաքացիներ են

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik.Եգիպտոսում Ռուսաստանի դեսպանատան աղբյուրը «Գովորիտ Մոսկվա»-ին  հայտնել է, որ կործանված ինքնաթիռի բոլոր ուղևորները ՌԴ քաղաքացիներ են: Զրուցակցի տվյալների համաձայն` օդանավում էին «Օդեոն» և «Բրիսկո» տուրիստական կազմակերպությունների հաճախորդները: «Բրիսկո»-ից հայտնել են, որ պարզում են ողբերգության հանգամանքներն ու իրենց հաճախորդների ճակատագիրը, հայնտում է Lenta.ru-ն:

Авиакатастрофа - Sputnik Արմենիա
«Կոգալիմավիա» ընկերության Airbus ինքնաթիռի ուղևորների ցուցակում հայկական ազգանուն կա
«Օդեոն»-ի հետ առայժմ չի հաջողվել կապ հաստատել: Ինքնաթիռում գտնվում էին 217 ուղևորներ և օդանավի անձնակազմի 7 անդամներ: «Կոգալիմավիա» ավիաընկերության Airbus-321 օդանավը, որն իրականացնում էր Շարմ էլ Շեյխ – Սանկտ Պետերբուրգ չվերթը Եգիպտոսից օդ է բարձրացել Մոսկվայի ժամանակով ժամը 6.51-ին (Երևանի ժամանակով` 7:51): Մոսկվայի ժամանակով ժամը 7.14-ին նա Լառնակայի հետ կապ չի հաստատել և անհետացել է ռադարների էկրաններից:
Ликвидация последствий лесных пожаров в Бурятии - Sputnik Արմենիա
ԶԼՄ. Ականատեսներն ասում են, որ Եգիպտոսում ընկած ինքնաթիռն այրվում էր օդում
Ինչպես հայտնել է Եգիպտոսի քաղավիացիայի աղբյուրը, օդանավն ընկել է Հյուսիսային Սինայի մոտակայքում: Վարկածներից մեկի համաձայն` վթարի պատճառ է դարձել շարժիչի անսարքությունը (պարզվել է, որ ինքնաթիռի անձնակազմը շաբաթվա ընթացքում մի քանի անգամ բողոքել է շարժիչի ոչ լավ աշխատանքի հետ կապված խնդրից):
Передача в эксплуатацию самолета SSJ-100 авиакомпании Red Wings - Sputnik Արմենիա
Աղբյուր. կործանված Airbus-ի անձնակազմը բողոքում էր շարժիչի ոչ լավ աշխատանքից
Ինքնաթիռի բեկորները հայտնաբերվել են, դեպքի վայրում փրկարարներ են աշխատում: Ռուսաստանի ԱԻՆ-ը աղետի հետ կապված կառավարական հանձնաժողովի աշխատանքային խումբ է հավաքում: Եգիպտոս մեկնելու համար արդեն իսկ պատրաստ է ռուս փրկարարներով երեք ինքնաթիռ:

Լրահոս
0