ԻՊ գրոհայինները Եգիպտոսի ավիավթարի պատասխանատվությունն իրենց վրա են վերցրել

© Flickr/ Karl-Ludwig PoggemannЛагерь обучения боевиков ИГИЛ. Архивное фото
Лагерь обучения боевиков ИГИЛ. Архивное фото - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունն իր վրա է վերցրել Եգիպտոսում զբոսաշրջիկներով ռուսական ինքնաթիռի վթարի պատասխանատվությունը

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik.«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունն իր վրա է վերցրել Եգիպտոսում զբոսաշրջիկներով ռուսական ինքնաթիռի վթարի պատասխանատվությունը: ««Իսլամական պետությունն» իր վրա է վերցրել Եգիպտոսում օդանավի վթարի պատասխանատվությունը», — հայտնում է Agence France-Presse-ը:

Գործակալությունից հայտնում են, որ այս հայտարարության մանրամասները դեռ պարզ չեն: Ընդ որում, ԻՊ գրոհայիններն իրենց հաղորդագրությանը կցել են սխալ ինքնաթիռի տեսաձայնագրությունն ու լուսանկարները, այդ պատճառով նրանց արված հայտարարությունը կարող է սուտ լինել:

Флаг России - Sputnik Արմենիա
Ռուսաստանում նոյեմբերի 1-ը սգո օր է հայտարարվել` կապված Եգիպտոսում տեղի ունեցած ավիավթարի հետ
Ռուս զբոսաշրջիկներով «Կոգալիմավիա» ավիաընկերության Շարմ էլ Շեյխից Սանկտ Պետերբուրգ ուղևորվող ինքնաթիռը անհետացել էր ռադարներից թռիչքից 23 րոպե անց:  Վթարված օդանավը հայտնաբերել են Սինայի կենտրոնական մասում` Էլ Կանտալա և Էլ Լաքսիմա շրջանների միջև գտնվող լեռներում: Ինքնաթիռում գտնվող մարդկանցի ոչ ոք չի փրկվել: Զոհվածների թվում են նաև 17 երեխա:

Եգիպտոսի իշխանությունները հայտնել են, որ ողբերգությունը տեղի է ունեցել օդանավի տեխնիկական անսարքության պատճառով: Սակայն մի շարք փորձագետներ ուշադրություն են դարձրել այն փաստին, որ ավիավթարը տեղի է ունեցել հենց այն շրջանում, որտեղ ռազմական գործողություններ են իրականացնում ահաբեկիչները:

Լրահոս
0