Ադրբեջանում խորհրդարան են ընտրում

© Sputnik / Владимир Федоренко / Անցնել մեդիապահոցГорода мира. Баку
Города мира. Баку - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ադրբեջանի միապալատ խորհրդարանի 5-րդ ընտրությունները մեկնարկել են կիրակի։ Խորհրդարանի 125 տեղին հավակնում է 767 թեկնածու: Ընտրություններն ացկացվում են մեծամասնական կարգով

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Ադրբեջանում ընթանում է խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը: Ընտրական տեղամասերն աշխատում են ժամը 08:00-ից: Քվեարկությունը կավարտվի ժամը 19:00-ին:

Ադրբեջանի խորհրդարանի ընտրություններին մասնակիցների թիվը տեղական ժամանակով ժամը 15.00-ի (14.00 Մոսկվայի ժամանակով) դրությամբ կազմել է 42,9%, վկայում են հանրապետության ԿԸՀ-ի կայքում հրապարակված տվյալները:

Քվեարկության ընթացքի, ընտրողների մասնակցության ակտիվության մասին նախնական տվյալները հաղորդվում են օրվա ընթացքում 5 անգամ (ժամը 10:00-ին, 12:00-ին, 15:00-ին, 17:00-ին և 19:00-ին): Տվյալները տրամադրվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովին (ԿԸՀ)-ին կից տեղեկատվական կենտրոնի կողմից: Ընտրությունների նախնական արդյունքները կհայտարարվեն գիշերը և կտեղադրվեն ԿԸՀ-ի կայքում շրջանային ընտրական հանձնաժողովների ընդհանրացված արձանագրություններն ըստ ընտրատեղամասերի ստանալուց անմիջապես հետո:

Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունների ընթացքին հետևում է 503 միջազգային դիտորդ 40 կազմակերպություններից, այդ թվում` Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովից (ԵԽԽՎ), Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) Միջխորհրդարանական վեհաժողովից, Թուրքալեզու երկրների խորհրդարանական վեհաժողովից: Դիտորդական առաքելություն իրականացնող ամենամեծ խումբը ԱՊՀ–ինն է ՝ 150 դիտորդ, ԵԽԽՎ դիտորդների խումբը բաղկացած է 30 աշխատակիցներից:

Երկրի պատմության մեջ Ադրբեջանի միապալատ խորհրդարանի 5-րդ ընտրությունները (Միլի Մեջլիս) մեկնարկել են կիրակի։ Խորհրդարանի 125 տեղին հավակնում է 767 թեկնածու: Ընտրություններն ացկացվում են մեծամասնական կարգով:

Լրահոս
0