Հայ-ռուսական տնտեսական երիտասարդական ֆորումն է ընթանում Հայաստանում

© Sputnik / Karen YepremyanПамятник Давиду Сасунскому в Ереване
Памятник Давиду Сасунскому в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Ռուսաստան և Հայաստան. ինտեգրացիայի նոր միջոցներ» տնտեսական երիտասարդական առաջին ֆորումն է ընթանում Երևանում նոյեմբերի 1-3-ը

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. «Ռուսաստան և Հայաստան. ինտեգրացիայի նոր միջոցներ» տնտեսական երիտասարդական առաջին ֆորումն է ընթանում Երևանում  նոյեմբերի 1-3-ը, հայտնում է Ռուս-հայկական երիտասարդության դաշինքը:

Միջոցառումն անցկացվում է «Ռուսաստան. Հայաստան. Եվրասիական տնտեսական միություն. Միջտարածաշրջանային համագործակցության նոր հեռանկարներ» միջտարածաշրջանային IV հայ-ռուսական ֆորումի շրջանակում:

«Ֆորումը նպատակ ունի հաղորդակցական հարթակներ ձևավորել Եվրասիական տնտեսական միության զարգացման պայմաններում Ռուսաստանի և Հայաստանի երիտասարդների և երիտասարդական կազմակերպությունների արդյունավետ համագործակցության համար, ինչպես նաև հնարավորություն ստեղծել երիտասարդական ձեռնարկատիրության, նորարարական  գիտատեխնիկական և սոցիալ-հաղորդակցման նախագծերի ոլորտում երկու երկրների երիտասարդների փորձի փոխանակման համար», — ասվում է հաղորդագրության մեջ:

Ֆորումի կազմակերպիչներն են Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունները, Երիտասարդության հարցերի դաշնային գործակալությունը, Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոնը, «Միջազգային երիտասարդական կենտրոնը», Ռուս-հայկական երիտասարդության դաշինքը, Ուրալի պետական տնտեսագիտական համալսարանը և Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանը:

Լրահոս
0